Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Ժամանց

Ես գերադասել եմ միայնությունը… Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին իր հանգիստն է վայելում Եգիպտոսում, ինստագրամյան իր էջում գրառում է արել.


«Էս աշխարհի արհեստական աղմուկը չի թողնում, որ ինքներս մեզ լսենք: Ասես ինչ-որ մի անտեսանելի կոճակի սեղմումով միանում է օրվա «աղմուկը», քննարկվում ու մեռնում՝ ապրելով ընդամենը 24 ժամ : Հետո միանում է խառն ու քաոսային երաժշտությունը, որ էլի զբաղեցնի մեզ: Հետո ստեղծվում են նոր հավելվածներ, որ նորից ու կրկին զբաղեցնեն մեզ…
Իսկ Մարդն իրականում մնում է անգործ, անգործողություն և առանց իրեն:

Մնում է խառը հնչյունների և անօգուտ գործողությունների հորձանուտում … և էնքան քչերի բախտն է բերում տեսնել էդ «բեմադրված» աշխարհը կողքից…և հասկանալ, որ իրեն հա քաշքշում են տարբեր կողմերից՝ զբաղեցնելով,,, որ հանկարծ ԻՆՔՆՈւՐՈւՅՆ չգործի, որ հանկարծ ինքն իրեն չլսի…

Ես սովորել եմ ինձ քաշել- հանել աշխարհի աղմուկներից, չպարել այն պարը, որ պարտադրվում է բոլորին, չլսել այն աղմուկը, որ երաժշտություն են կոչում չգիտես ինչու, և չշփվել այն բառաշարով, որը երբեմն մնում է երեք խղճուկ բառիկների ինտերվալում:

Ես սովորել եմ հասկանալ ու գնահատել միայնությունը, որում ավելի շատ անկեղծություն և շփում կա, քան ամբոխավար ու ճչացող «շրջապատներում», կիսատված ու խարխլված ընտանքիներում կամ ճաքապատ հասարակություններում:
Ձևապաշտական աշխարհը վաղուց է սպառել իրեն, բայց դեռ իներցիայով տանում է իր հետևից հազարավորների:
Ես գերադասել եմ միշտ բովանդակ միայնությունը, քան անբովանդակ ու ձևական շփումները:

Բովանդակությունը աշխարհաստեղծման հիմքում է. ինչպես խոսքը, միտքը, արարը, ստեղծագործն ու արվեստը:
Մարդը բովանդակություն է, եթե ոչ՝ միայն իր ՁևԻ մեջ չափազանց պարզունակ , երբեմն նույնիսկ այլանդակ կամ տձև կլիներ:

Աշխարհի աղմուկը օրեցօր թանձրանում է՝ ձյութի պես պատելով մեր էությունն ու չթողնելով ազատորեն ապրել:
Իսկ մարդու միակ ունեցվածքն իր ազատությունն էր ու միտքը:

Երկուսն էլ տարան:
Աստծո ստեղծածը իր, իսկ կամքով հրաժարվեց նրա պատկերից ու դարձավ անդեմ:
Մի օր էս ամբողջը սկսելու է շարժվել հակառակ ուղղությամբ, վստահ եմ, ու նորից կծնվի խոսքը… հետո՝ Աշխարհը բովանդակ»: