Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում Քաղաքացու օր. Արմենուհի Կյուրեղյան

Ես ինձ Հայաստանի քաղաքացի համարում եմ, բայց կառավարության նշած այդ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

«Եթե մտածում են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է նշել տոն, ապա՝ 1996 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում որպես Քաղաքացու օր։ Ինձ համար դա ավելի մեծ տոն էր։ Հեղափոխության ընկալումը ինձ համար այլ է։ Սա ուղղակի իշխանափոխություն էր»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Ըստ նրա՝ այս քայլը հանրությանը երկրում առկա չլուծված խնդիրներից հեռու պահելու մի նոր փորձ է. «Սա նոր շոու է եւ ուրիշ ոչինչ։ Մարդկանց ամեն օր մի նոր բան եմ հրամցնում, որ հեռու պահեն հիմնական խնդիրներից։ Իրենց ծրագրում ոչ մի ծրագրային դրույթ չկար, ոչ մի աշխատատեղերի բացման դրույթ չտեսանք, բայց մարդիկ Քաղաքացու օր են ուզում նշել»,- ընդգծեց Կյուրեղյանը:

Նա նաեւ չի կարողանում հասկանալ, թե ո՞ր քաղաքացու օրն են ուզում նշել. «Էն քաղաքացու, որ սահմանադրորեն աշխատանքի իրավո՞ւնք ունի, բայց արդեն դիմում է գրել, որ օր առաջ պետք է ազատվի աշխատանքից։ Ո՞ր քաղաքացու, էն 800 հազար «լոդր» քաղաքացիների՞, որոնք աշխատել չեն սիրում մեր երկրում, որոնք նպաստի համար աշխատանքից հրաժարվում են։ Ո՞ր քաղաքացու, էն 10 հազար շարիկ գլորողների՞, չգիտեմ իրենք ո՞ր քաղաքացուն նկատի ունեն»:

Դիտարկմանը, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Քաղաքացու օրը Հանրապետության երկրորդ կարեւոր օրն է՝ Անկախության տոնից հետո, Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Առավել եւս, եթե դա Կրթության եւ գիտության նախարարն է ասել, երեւի ինքը ուզում է դոկտորական պաշտպանի այդ թեմայով։ Անկեղծ ասած, ես այս կառաավորությունից որեւէ լուրջ բան չեմ էլ սպասում։ Իրենք իրենց համար իրենց օրը լցնում են։ Թող մենք անուն չտանք ոչ մի օրվա, բայց ամեն օր գործ անենք»։

Նշենք, որ արդեն 7 ամիս է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների մայրերը նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածից որեւէ մեկ օր ընտրեն, եւ զոհերի հիշատակի օր նշանակեն, սակայն որեւէ արձագանք առայժմ չկա. Հիմա նրանք դժգոհում են, որ իշխանությունները, փաստորեն, ավելի շատ կարեւորել են հեղափոխությունը:

Այս թեմայի վերաբերյալ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այդքան վատ օրերը ցանկալի կլինի, որ շատ չլինեն օրացույցում. «Բոլորս այդ օրերը հիշում ենք, դա մոռանալ չի լինի»,- ասաց նա։