«99% – ով մահացու ելք է ունենում. կա արյան վարակ և սեպսիս». Գոհար Ավետիսյանի շոկային հայտարարությունը բաժանման և հիվանդության մասին
Գոհար Ավետիսյանը հաստատել է իր ամուսնալուծությունը: Նա նոր լուսանկարներ է հրապարակել՝ դրանց կից գրելով հետեւյալը.

«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։
Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրիմ ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։
Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։
Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…
Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։
Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից