Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Առաջին մանրամասները Մենչի հումորային սերիալից․ Լուիզա Ներսիսյանի ու Գոռ Հակոբյանի սիրային պատմությունն ու դերասանական ամբողջական կազմը

1 տարվա դադարից հետո Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Պրոդյուսերը 4-5 օրով է Հայաստանում, կկարգավորի տեխնիկական խնդիրներն ու կվերադառնա ԱՄՆ, որտեղից էլ կշարունակի աշխատանքները։

Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life–ին ու հայտնել, որ նախագծում խաղում են Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը և այլք։

Այս անգամ Մենչը ներկայացնում է ոչ թե սիթքոմ, այլ 24 մասանոց հումորային սերիալ, որն ունի սիթքոմի տարրեր, սակայն տաղավարում չի նկարահանվելու, ինչը բնորոշ է սիթքոմի ժանրին։

«Հիմքում սիրային պատմություն է այն մասին, թե ինչպես է մի կին սիրահարվում իրենց 15–20 տարի փոքր տղայի։ Կնոջը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, տղային՝ Գոռ Հակոբյանը»,– պատմեց նա։

Մենչի խոսքով՝ նախագիծը նախատեսված է 1 եթերաշրջանի համար և ունի ավարտուն վերջաբան։ Երկրորդ եթերաշրջան առայժմ չեն նախատեսում։ «Եթե որոշենք շարունակել, նախ պետք է սցենարային շարունակության գիծ գտնենք, որովհետև ոչ բոլոր սցենարներն ես կարողանում համարժեք շարունակել։ Եթե պիտի անես ավելի վատ, իմաստ չունի շարունակել։ Այս դեպքում պատմությունն ավարտվում է։ Թե ինչ կորոշենք հետո, ինքս էլ չգիտեմ»,– ասաց նա։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Մենչը մտադիր էր այլ նախագիծ սկսել, սակայն ծրագրերը փոխել է վերջին պահին։ Պրոդյուսերը հաստատեց մեր տեղեկությունն ու ասաց, որ այն նախագիծը, որը հիմա հետաձգել են, կսկսեն ամռանը, քանի որ նկարահանումները հիմնականում դրսում են լինելու։ «Իմ կարծիքով՝ հայկական իրականության մեջ դա լինելու է նոր որակի սիթքոմ»,– ասաց նա։

Մենչի թիմում կան հստակ անուններ՝ Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Գարիկ Սեփխանյան, որոնք միշտ ներկա են պրոդյուսերի նախագծերում։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սցենարը գրելիս հարմարեցնում են, որպեսզի իր թիմի բոլոր անդամներին համապատասխան դերեր հասնեն։

«Նրանք մարդիկ են, որոնց հետ ի սկզբանե ես եմ սկսել ինչ–որ բաներ անել։ Շատ կարևոր փաստ է, որ իրենց հետ աշխատելը կոմֆորտ և հաճելի է․ կես բառից հասկանում են ինձ, գիտեն լավ ու վատ բզիկներս։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ սցենարը չենք հարմարեցնում իրենց։ Այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը չի տեղավորվում սցենարի տրամաբանության մեջ, պիտի խցկենք։ Այդ մոտեցումն էլ չկա։ Ամռանը սպասվող նախագծի դեպքում կան հերոսները, նրանց շուրջ կառուցվում է սցենարը, այս դեպքում այդպես չէր։ Այս սցենարը պատրաստ էր դեռ 2 տարի առաջ, ադապտացրել ենք այսօրվա ժամանակային առանձնահատկություններին»,– ասաց նա։