Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանի հետ ես և իմ ընտանիքն առնչություն չունենք
Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող՝ «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ տեղեկատվությունը զրպարտություն է, ինքն ու իր ընտանիքը որևէ կապ չունեն հիշյալ ռեստորանի հետ:
«Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ։
Պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է, որը նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։
Ըստ այդմ՝ ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում եմ չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»,-հավելել է Պետրոսյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան