Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Մի իրական պատմություն արժանապատիվ «նախկինների» ու խայտառակված «ներկաների» մասին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Մի իրական պատմություն արժանապատիվ «նախկինների» ու խայտառակված «ներկաների» մասին։
1993-ի ամռանը հայկական ուժերը մտնում են Աղդամ։
 
Թուրքիայի նախագահ Դեմիրելը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ։
Շատերը պահանջում են նրանից ,որ ռազմական օգնություն ցուցաբերեն Ադրբեջանին ու միջամտեն Արցախյյան պատերազմին։
 
Նախկին վարչապետ Էջևիթը պահանջում է,որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով։
Էջևիթը ասում է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել օդային գործողությունների միջոցով»։
Բայց Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում է.«Թուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին։ Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա։
Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին»։
 
Ինչու՞ այս պատմությունը հիշեցի։
 
Ասեմ. նույնիսկ Արցախյան 1-ին պատերազմի ամենաթեժ պահին Հայաստանին օժանդակում էր ոչ միայն դաշնակից Ռուսաստանը,այլ նաեւ Հայաստանի հետ հաշվի էր նստում Թուրքիան ու չէր համարձակվում ուղիղ միջամտել պատերազմին։
 
Այդպես էր նաեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ։
Թուրքիան ստիպված միացավ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ու ռազմական լուծումը բացառող հայտարարությանը։
 
Թուրքերը չէին կարող «քիթները խոթել» Արցախյան հարցի մեջ,քանի որ Հայաստանը 1991-2018թթ. ուներ լուրջ կշիռ,դաշնակիցներ ու գործընկերներ։
 
Նախկինում Հայաստանի «բրենդը» պոպուլիստների «հպարտ» ու կապիտուլյացիա բերած «ժողովրդավարությունը» չէր։
Հայաստանի իշխանությունները պետություն էին կառուցում,քարը քարի վրա էին դնում,Ազգին առաջնորդում էին դեպի մեծ ու փոքր հաղթանակներ,որն այս կապիտուլյանտն իր «կախարդական փայտիկով» քանդեց։
Իսկ այսօր…Հայաստանի վարչապետի աթոռին բազմածը վախենում է Արցախ այցելել
ու Ալիեւի վիրավորանքներին պատասխանել։
 
Ու այսքանից հետո դեռ «մուննաթ» է գալիս ԱԺ-ում։
Հ.Գ.Հարգելի ընդդիմադիր պատգամավոր հարազատներ ջան,ե՞րբ եք դրա դեմքին ասեղու,որ եթե «մուննաթ» եկող ես՝ «կառուցողական» գործընկերոջդ վրա «մուննաթ» արի,ով ամբողջ աշխարհի առաջ խայտառակ որակումներ տվեց քեզ,եթե իհարկե «դուխդ» կների։