Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Հանձնաժողով ստեղծում եք,որ ի՞նչ անեք. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Հանձնաժողով ստեղծում եք,որ ի՞նչ անեք։
 
Պատերազմներում հաղթում ու պարտվում են իշխանությունները։
 
44-օրյա պատերազմի սկսման ու կապիտուլյացիայի պատճառը նախ քաղաքական է։
 
Այդ «քաղաքական» պատճառն անուն ունի։
 
Նա 2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
 
Նա մեծ հարված հասցրեց ՀԱՊԿ-ի եւ դաշնակից ՌԴ-ի հեղինակությանը՝ քրեական հետապնդում նախաձեռնելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նկատմամբ։
 
Նա փաստացի հրաժարվեց 2016-ին ընդունված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից։
Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիկունքում Դուշանբեում սեպարատ քննարկումներ ունեցավ իր «կառուցողական» գործընկերոջ հետ։
 
Նա մերժեց նախորդ բանակցային հայանպաստ փաթեթն ու ասեց՝ բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից։
Նա չդիմավորեց ՀՀ դաշնակից ՌԴ նախագահին,որը պարտավոր էր անել օրենքով ՝զրոյացնելով վստահության մակարդակը դաշնակիցների միջեւ։
 
Նա պահի ազդեցության տակ միջազգային հանրությանը ներկայացրեց իր «մյունխենյան սկզբունքները»,որոնք նույնիսկ օգտագործված անձեռոցիկի «արժեք» չունեցան։
 
Նա հայտարարեց՝ ինչ պետք է,դա էլ կբանակցեմ։
 
Նա թաքցրեց հայ հասարակությունից,որ 2019-ի ապրիլին ստացել է բանակցային փաթեթ,որը մեկ տարի անց ստիպված գաղտնազերծեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը։
 
Նա արհամարհեց պատերազմից մեկ ամիս առաջ ՀԱՊԿ կողմից առաջարկված զորավարժությունների ծրագիրը։
Պատերազմի սկզբում նա ԱԺ-ում հայտարարեց՝ ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք համարելու։
Աղետի առաջին օրերին արհամարհեց պատերազմը դիվանագիտական խողովակներով կանգնեցնելու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հաղորդումը։
 
Նա մերժեց հոկտեմբերի սկզբին քննարկել միջազգային,մասնավորապես,ռուս խաղապահների Արցախում տեղակայելու առաջարկը։
 
Նա հոկտեմբերի 12-ին անտեսեց իմ առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով դիմելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին։
 
Նա հոկտեմբերի 19-20-ին մերժեց Վ.Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Նրա համաձայնության դեպքում հազարավոր նոր նահատակներից կխուսափեինք,իսկ Շուշին էլ կմնար հայկական վերահսկողության տակ։
 
Նա եւ իր թիմը 44 օր շարունակ խաբեցին ազգին,թե հաղթելու ենք ու հաղթում ենք։
 
Նա անգործություն ցուցաբերեց,որի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ թշնամու վերահսկողության տակ է այսօր։
 
Շարքը կարելի է շարունակել։
 
Նրա անունը բոլորիդ հայտնի է։
 
Նա է կապիտուլյացիայի սիմվոլը եւ վերջ։
 
Սրանք փաստեր են,որ 100 հանձնաժողով էլ ստեղծեք՝ անհնար է ջնջել։
 
Հ.Գ. Факты — вещь упрямая.