Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել:
 
Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը, երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով ընդունել է այն ի գիտություն: Զրույցում ակնարկ է եղել նաև, որ առաջիկայում Ռուսաստանն այդ հարցում ակնկալելու է Հայաստանի աջակցությունը: Դա է միակ պատճառը, որ Նիկոլը վերջապես ստացել է գարնանը ՌԴ այցելելու պաշտոնական հրավեր, ինչը վաղուց էր երազում:
 
Իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է: Նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել: Այսօր Պուտին-Ալիև առանձնազրույցում, անկասկած կքննարկվի նաև Ադրբեջանի աջակցության հարցը: Պատկերացնում եմ, թե վերջերս Կիև գնացած և Ուկրաինայի հետ, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցող համաձայնագիր ստորագրած Իլհամը, ինչպիսի անհարմար վիճակում է լինելու (թարսի պես, չի էլ կարող, իր բարեկամ Նիկոլի պես, իրեն գժի տեղ դնել):
Հատկապես, որ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր ստորագրել:
 
Մի կողմից Ալիևի համար կարծես թե հարմար պահ է, ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման աջակցելու դիմաց, Ռուսաստանից խնդրել և ստանալ գրեթե ամեն ինչ: Մյուս կողմից դա կնշանակի, որ կամ Արևմուտքն Ադրբեջանում կսկսի իշխանափոխության գործընթաց, կամ Ադրբեջանը կկորցնի իր քաղաքական և տնտեսական հսկայական աջակցությունն Արևմուտքից:
 
Նիկոլի գործերը ծայրահեղ ծանրանալու են մի փոքր ավելի ուշ (որքան վատ լինեն Նիկոլի գործերը, այնքան լավ կլինի Հայաստանի վիճակը): Կամ ՔՊ խմբակցության սորոսականներն են Արևմուտքի հրահանգով բունտ բարձրացնելու ընդդեմ Նիկոլի (եթե Նիկոլը ճանաչի ԼԺՀ, ԴԺՀ-ն): Կամ Եվրոպական կառույցները հանկարծ հիշելու են, որ Նիկոլի ռեժիմը բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմ է: Կամ էլ Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկն այնքան, որ հրաժարականն արքայություն թվա:
 
Մինչ այդ, այսօրվա երևանյան Եվրանեսթը, կդառնա լակմուսի թուղթ, թուրք-տեռորիստ պատգամավորների և հայ-ստորաքարշ ուսապարկերի համար: Որովհետև, օրակարգ է մտել «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի» մասին հրատապ զեկույցը: Բնականաբար Եվրախորհրդարանի պատգամավորները, վրացիներն ու ուկրաինացիները միաձայն են լինելու այդ հարցում: Իսկ Իլհամի և Նիկոլի պատգամավորները, պետք է գրկախառնվեն միմյանց, ուս-ուսի տան և լաց լինենլով բացատրեն, թե որքան դժվար է կոնկրետ իրավիճակում իրենց շլանգի տեղ դնելը:
 
Երբ երկրի իշխանությունն ազգային շահեր չի ունենում, վաղ թե ուշ վերածվում է սեփական իշխանությունն ու կաշին փրկող օբյեկտի: