Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն եւ ապագայի քայլեր. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն եւ ապագայի քայլեր։
 
❗ Արցախյան զինադադարից հետո (94 թվականի), ստեղծված իրավիճակում, երբ կար բանակցային ֆորմատ, Արցախի Հանրապետության ճանաչումը կդիտարկվեր որպես բանակցությունների վիժեցմանն ուղղված քայլ:
 
❗Եթե նախկին նախագահների ժամանակ Հայաստանը միակողմանի ճանաչեր Արցախի Հանրապետությունը, դա նշանակելու էր դիվանագիտական բոլոր հնարավորությունների չեղարկում, կլիներ պատերազմ ու մեղավոր կլիներ Հայաստանը: Այդ դեպքում ակնկալել միջազգային հանրության աջակցությունը, պարզապես տգիտություն է:
 
❗Համաշխարհային պետությունները ճանաչում են այս կամ այն տարածքը ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին:
 
❗Անգամ Ռուսաստանի նման գերտերությունը, մինչ պատերազմական իրավիճակ, չի ճանաչել իրեն հարող ինքնահռչակ միավորների անկախությունը, ինչպես օրինակ Լուգանսկի և Դոնեցկի դեպքում:
 
❗ 2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:
Դիվանագիտական այս քայլին գումարվեց մեր բանակի հզոր պայքարն ու հաջորդ օրն իսկ պատերազմը կանգնեց:
❗ Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում:
 
Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը ընդունեցին կրակը դադարեցնելու պայմանը, բայց Ադրբեջանը կրկին անգամ խախտեց այն, հենց հաջորդ օրն իսկ Նիկոլը պետք է հայտներ Արցախի անկախությունը ճանաչելու իր մտադրության մասին:
 
❗ Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝
• ինչու ՞ չճանաչեց Արցախի անկախությունը,
 
• ինչու ՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը:
 
❗ Ճանաչումը կտար հնարավորություն Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Հարավային Կովկասում «դե ֆակտո» նոր աշխարհաքաղաքական իրավիճակի: Մինչդեռ ներկայիս իշխանությունը առաջ է տանում ադրբեջանաթուրքական թեզերը:
 
❗Այս իրավիճակում, այս իշխանության օրոք խոսել Արցախի Հանրապետության ճանաչման մասին՝ անիրատեսական է:
 
❗ Եթե չես կարողանում գնահատել անցյալդ, սեփական սխալներն ու բացթողումները, ապագայի մասին խոսել հնարավոր չէ: