ՊՆ-ն հայտնում է
Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինք եւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան