Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Տհաճ անակնկալներ Պուտինի համար

Ռուսական համացանցում տեղեկություններ են հրապարակվում Ուկրաինա ցամաքային ներխուժման առաջին օրը ռուսական բանակի բավական մեծ կորուստների մասին։ Բացի այդ, ռուսական բանակի Ուկրաինայի խորք թափանցելու «գրաֆիկը» դանդաղել է տարբեր հատվածներում ուկրաինական ԶՈՒ դիմադրության շնորհիվ։ Ըստ տեղեկությունների, Կրեմլում կարծել են, որ Ուկրաինայի ռազմական օբյեկտների ու քաղաքների հրթիռակոծումը պետք է բարոյալքեր բանակը, եւ այս տեղեկությունները տհաճ անակնկալ են եղել Պուտինի համար։

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարը հայտարարել է, որ ռուսական բլից-կրիգը չի ստացվել։ Այսօր առավոտից ռուսական զորքը գրոհում է Կիեւի ուղղությամբ, ըստ ռուս փորձագետների՝ խնդիր է դրված փոխել իշխանությունը Կիեւում եւ հաստատել խամաճիկ վարչակարգ, որը կստորագրի ՌԴ պայմաններով կապիտուլյացիան։ Իր հերթին, նախագահ Զելենսկին նույնպես հայտարարել է Ռուսաստանի այդ ծրագրերի մասին։

Նա նաեւ ասել է, որ Ուկրաինան ներկայում մենակ է մնացել, եւ ԱՄՆ-ի ու ԵՄ ընդունած պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանին։ Ուկրաինան «հանձնելու» մասին շատ է խոսվում, ընդհուպ՝ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունների մասին։ Իր հերթին, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ի սկզբանե հայտարարել են, որ չեն կռվելու Ուկրաինայի համար։

Ներկայում շատ է խոսվում նաեւ Ռուսաստանի համար խիստ անցանկալի՝ Ուկրաինայի «աֆղանացման» հնարավորության մասին, ռուսական օկուպացիոն ուժերի դեմ դիմադրության հեռանկարով։

Հետագա զարգացումները կախված են Ուկրաինայի դիմադրությունից, չնայած ՌԴ եւ Ուկրաինայի ռեսուրսների, այդ թվում ռազմական, խիստ տարբերությանը։ Ռուսաստանի հաջողությունը ներկայում ավելի հավանական է թվում, սակայն շատերը դա համարում են կարճաժամկետ հաջողություն՝ ՌԴ-ին սպասվող հետեւանքների կտրվածքով։

Այս առումով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության պատժամիջոցների նոր փոթեթը, որքան էլ խոստացված «դժոխայինը» չէ, այնուամենայնիվ ուշագրավ նրբություններ է պարունակում։ Ռուսաստանի համար թողնված են որոշակի «օդանցքներ», որոնց նպատակը մի կողմից ավելի կտրուկ սահմանափակումների համար ժամանակ ստանալն է, մյուս կողմից՝ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը խթանելը։ Ռուսաստանը լիովին զրկվում է նորագույն տեխնոլոգիաներին ու ֆինանսներին հասանելիությունից, բացի այդ՝ սառեցվել են ռուսական պետկորպորացիաների եւ Պուտինի մերձավորների ակտիվները, կամ այսպես կոչված «ռուսական տրիլիոնը»՝ մոտ 2,4 տրիլիոն դոլարի հասնող։

Ռուսաստանն այսպիսով լիովին կախման մեջ է ընկնում Չինաստանից, որը Մոսկվային խոստացել էր պատժամիջոցների դեպքում ապահովել «փոխարինումը»։ Թե որքանով դա կհաջողվի Պեկինին, կամ արդյոք Պեկինը կցանկանա դա անել՝ կերեւա ապագայում։ Մի բան ակնհայտ է, որ պատժամիջոցները շատ երկար ժամանակով են մտցվում, եւ Պուտինի ուկրաինական արշավը պարզապես գտածո էր Արեւմուտքի համար բազմաթիվ առումներով։