Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Հայերի հավաքը՝ ի աջակցություն Ուկրաինայի հայրենակիցների (լուսանկարներ, տեսանյութեր)

Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Տարաս Շևչենկոյի արձանի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ հավաք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի հայ համայնքի։ Նրանք հավաքվել էին ռուսական ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով։ Նրանց ձեռքին ծածանվում էին ՀՀ և Ուկրաինայի դրոշները, կային նաև պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ստոպ պատերազմ»։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մասնակիցներից մեկը՝ Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն ասաց, որ Ուկրաինայի բնակիչները՝ ոչ միայն հայերը, նկուղներում են և չգիտեն՝ ինչ անել։ Նա նշեց, որ փորձում են ամեն ինչ անել ռուս-ուկրաինական պատերազմը վայրկյան առաջ դադարեցնելու․ «Այս հավաքը իրականացնում ենք նաև նրա համար, որ իմանան՝ հայերը դեմ են այս պատերազմին, քանի որ ադրբեջանցիները տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում՝ մեկնաբանելով, թե հայերը կռվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք չէ նաև մոռանալ՝ այս կերպ իրենք ոգեշնչում են Ուկրաինայի հայերին՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն։

Արտաշես Սարգսյանն ասաց, որ թեև ինքը Հայաստանում է, սակայն, շարունակում է անհանգիստ մնալ, քանի որ իր մայրն ու երեխաները Ուկրաինայում են և չգիտի՝ անել։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց նաև Ուկրաինայի հայ համայնքի երիտասարդների նախկին նախագահ Անի Ախոյանի հետ, որը ապրել և մեծացել է Լվով քաղաքում, սակայն, դեկտեմբեր ամսից տեղափոխվել է Հայաստան՝ որոշում ընդունելով ապրել իր հող ու ջրում։ Նա նշեց, որ ընտանիքը, բոլոր հարազատներն ու ընկերները մնացել են այնտեղ և հիմա նրանց վիճակը սարսափելի է․ «Ուկրաինացիների մեծ մասը հիմա տեղափոխվել է Լեհաստանին մոտ, որտեղ ավելի քիչ է վտանգավոր, բայց Խարկովում, Օդեսայում, Դնեպրում սարսափելի իրավիճակ է․ անցնում են ռուսական տանկեր, ռուս զինվորականներն են բռնում մարդկանց։ Բնակելի շենքեր չկան, անգամ, մանկապարտեզներն ու մանկատներն են հարվածի տակ ընկնում, ի վերջո, մարդիկ են զոհվում։ Ընկերներս հիմա գտնվում են նկուղներում, ես կապ չունեմ նրաց հետ ու չգիտեմ՝ ողջ են, թե մեռած»,- նշեց Անին՝ հավելելով, որ նշանակություն չունի, թե որ երկրում է պատերազմը՝ նման ռազմական գործողություններ 21-րդ դարում, պարզապես, չպետք է լինեն։

Զվարթ Պետրոսյան