Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Ի՞նչ էին փորձում հասկացնել առողջապահության փոխտեսուչ Լենա Նանուշյանին, ով դեմագոգիայի մինչև օրս չգերազանցված նշաձող սահմանեց. Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի վերջո ի՞նչ էին փորձում այսօր ԱԺ-ում հասկացնել առողջապահության փոխտեսուչ Լենա Նանուշյանին, ով դեմագոգիայի մինչև օրս չգերազանցված նշաձող սահմանեց:
Այսպես,
ԵԱՏՄ պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն արտադրանքի նկատմամբ, որոնք ընդգրկված են ԵԱՏՄ Միասնական ցանկում: Նույն հոդվածով անդամ պետություններին թույլ չի տրվում իրենց օրենսդրությամբ սահմանել Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ։
Ըստ պայմանագրի 53-րդ հոդվածի անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգում ներառված այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ ներկայացնելու և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։ Նիկոտին պարունակող արտադրատեսակների կարգավորման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հստակ սահմանվում է, որ այն չի տարածվում ծխախոտային, այսինքն ամբողջությամբ կամ մասամբ ծխախոտային տերևից պատրաստված արտադրատեսակների վրա, իսկ նիկոտին պարունակող արտադրատեսակների շարքում թվարկված են մի շարք այնպիսիք, ինչպիսիք տեղական օրենսդրությամբ դասվում են ծխախոտային արտադրատեսակների շարքին, օրինակ ըստ ԵԱՏՄ
իրավակարգավորումների տաքացվող ծխախոտը նիկոտին պարունակող արտադրատեսակ, սակայն ծխախոտային արտադրատեսակ չէ։
 
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը նաև տարանջատում է ծխել և տաքացնել հասկացությունները և ըստ դրա, այնպիսի արտադրատեսակները, որոնք չեն տաքացվում, այլ ծխում են, դուրս է թողնում իր կարգավորման շրջանակներից, պատկերը սակայն հակառակն է տեղական օրենսդրությունում։
 
Այսպիսով, տեղական օրենսդրությամբ ծխախոտային արտադրատեսակի և դրա փոխարինիչների համար տրված սահմանումներն իրենց շրջանակներն ընդգրկող արտադրատեսակների առումով շոշափելիորեն հակասում են ԵԱՏՄ իրավակարգավորումներին։ Սա իր հերթին նշանակում է, որ այսօր հնարավոր
է վարչարարություն կիրառենք այնպիսի արտադրատեսակ կիրառող անձի նկատմամբ, հետևաբար նաև այն տարածքը տնօրինող տնտեսվարողի նկատմամբ, որի տարածքում կիրառվում է այդ արտադրատեսակը, ինչպիսի արտադրատեսակը ԵԱՏՄ մակարդակով հակածխախոտային քաղաքականության առարկա չի հանդիսանում։