Անիտա Հարությունյանը կտրել է երակները. նա տեղափոխվել է հոգեբուժարան
Այս մասին պատմում է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, ում խոսքով, շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան, բառիս բուն իմաստով, կաթվածահար էին արել երթևեկությունը։
Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն էր։ Վերջինս, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել էր ձեռքի երակները։ Ավելին, ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։

Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ հաստատեց մոդելի մենեջերի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տարածված լուրը․
«Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմեց մոդելի մենեջերը։
Իսկ թե որն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանեց․
«Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։ Կարծում եմ, Անիտան ինքը, երբ պատրաստ լինի, կպատմի իր հետևորդներին, թե իրականում ինչ է պատահել։ Հիմա մենք բոլորս աղոթում ենք, որպեսզի հմուտ բժիշկների օգնությամբ նա շուտ վերականգնվի և վերադառնա իր բնականոն կյանքին»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Անիտա Հարությունյանի մենեջերը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից