Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից…
 
Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել,թե որքան Ռուսաստանն ուժեղ է,այնքան Թուրքիայի դերը կարեւորվում է։
 
Հետեւաբար ,եթե ռուսները թուլանան,Արեւմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։
 
Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։
 
1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց,բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը,այլ նաեւ հասավ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա,իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000 քառակուսի կմ տարածք։
 
Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանա լճում լողալու տարածք ունեին,բայց չորանալու՝ ոչ։
 
Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից»,որեւէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու եւ ընդամենը հետեւում էր,թե ինչպես են թուրքերը գրավում Արեւելյան Հայաստանը,որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։
 
Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում «թուրքական վիլայեթի»։
 
Ո՞վ թույլ չտվեց,որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։
 
Հաստատ ոչ Արեւմուտքը։
 
Հանրահայտ փաստ է,որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաեւ Հայաստանին,նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:
 
Քննարկվում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի հարձակումը Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին ՝իր կտրուկ հայտարարությամբ։
 
Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։
 
Իհարկե եղել են նաեւ խնդիրներ,բայց թուրքական սպառնալիքի գլխավոր զսպող ուժը Ռուսաստանն է։
 
44 -օրյա պատերազմի ժամանակ ու՞ր էր Արեւմուտքը,ինչու՞ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։
Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։
 
Արեւմուտքը,թե՞ Ռուսաստանը։
 
Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր , ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։
 
Այսօր ու՞մ զոքերն են Արցախի մնացած մասը պահում ,որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։
 
Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին,վտանգ կա՞ր,
որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։
 
Ուստի պարզ եւ հստակ է . Ուժեղ Ռուսաստանը բխում է նաեւ Հայաստանի,Արցախի ու հայ ժողովրդի շահերից,իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»։