Հիշու՞մ եք ,որ ասում էի կապիտուլյացիայից հետո այս իշխանությունը նոր զիջումների է գնալու. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հիշու՞մ եք ,որ ասում էի կապիտուլյացիայից հետո այս իշխանությունը նոր զիջումների է գնալու։
Գորիս-Կապան ճանապարհի փաստացի հանձնումը,ադրբեջանական մաքսատան տեղադրումն ու Հայաստանի 41 քառ կմ տարածքի օկուպացումը վկա։
Հիշու՞մ եք,որ ասում էի Փաշինյանն ու Ալիեւը «պասերով» խաղում են։
Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում,Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում,լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։
Հիմա էլ Թուրքիա է ուղարկել իր աշխատողներին ,որ քննարկեն Ադրբեջանի 5 կետանոց պահանջները։
Մի քանի օր անց ավելի կսրվի իրավիճակը ու սա կբավարարի Ադրբեջանի 5 պահանջները։
Հետո էլ կասի ՝ 3 միլիոն մարդ փրկեցի կոտորածից ու «խաղաղություն» բերեցի։
Եվ դրանից հետո Հայաստանը փաստացի կվերածվի «թուրքական վիլայեթի»։
Արեւմուտքը ողջունելու է «խաղաղության» դարաշրջանը,ռուսների «գլուխը խառն» է Ուկրաինայով ,եւ տանդեմի համար լավ առիթ է այս օպերացիան իրականացնել։
Հետաքրքիր է,ինչպե՞ս այս ամենին կարձագանքի Իրանը։
Բայց Ռուսաստանում էլ պետք է հասկանան,որ թուրք- հայկական «մերձեցումից» հետո իշխանությունն աստիճանաբար սկիզբ կդնի Ռուսաստանին տարածաշրջանից «զուռնա դհոլով» ճանապարհելու գործընթացին։
Հայաստանը «թուրքական վիլայեթ» դառնալու պարագայում ոչ ռուսական ռազմաբազայի եւ ոչ էլ Արցախում ռուս խաղաղապահների իմաստ չի լինելու։
Ուստի եւ Ռուսաստանը ,եւ Իրանը չպետք է թույլ տան թուրքական սցենարի իրականացումը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային