Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Իսկ ի՞նչու ռուսական դիվանագիտությունը ձախողվեց Ուկրաինայում. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՌԴ զինված ուժերն այսօր Ուկրաինայում ուղղում են դիվանագետների և քաղաքացիական բյուրոկրատիայի տասնամյակների ընթացքում թույլ տված կոպիտ սխալներն ու թերացումները: Սխալներն ուղղելու և կորցրած դիրքերը վերականգնելու ՌԴ զինված ուժերի գործողությունները շատ ծանր գին ունեն նախ մարդկային, ապա տնտեսական ու րեպուտացիոն կորուստների իմաստով:
 
Պետության համար կենսական անվտանգային հարցերի քննարկման և որոշումների կայացման գործընթացում ուժայինների և դիվանագետների միջև մրցակցությունը շատ բնական է և առկա գրեթե բոլոր մեծ և հզոր պետություններում: Հմուտ դիվանագիտությունը, իրողությունների ճշգրիտ և հստակ պատկերացումը, մրցակիցների (հակառակորդների) գործողություններին համարժեք և ճիշտ արձագանգելու և պատասխանելու դիվանագետների գործողությունները նվազեցնում են զինված ուժերի կիրառության հավանականությունը, իսկ շատ դեպքերում կանխում արյունահեղությունն ու ավերածությունները:
 
Իսկ ի՞նչու ռուսական դիվանագիտությունը ձախողվեց Ուկրաինայում, ինչու՞ ժամանակին չձեռնարկվեցին Ուկրաինայի ժողովրդի և էլիտայի հետ կոմունիկացիա հաստատելու, նրանց շահերը, սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:
 
Որովհետև Ռուսաստանի դիվանագիտությունը ավանդաբար աշխատում է ՄԻԱՅՆ իշխանության հետ, քննարկում կարևոր հարցեր, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու իրեց արածից գոհ զեկուցում քաղաքական ղեկավարությանը, որ Ուկրաինայում ամեն ինչ նորմալ է և գործընթացները գտնվում են վերահսկողության տակ:
 
Իսկ երբևէ լսել ե՞ք, որ Ռուսաստանի դիվանագետները աշխատեն քաղաքական ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության հետ, լսեն նրանց կողմից բարձրացվող հարցերը, փորձեն լուծում տալ այդ խնդիրներին՝ կամուրջ դառնալով իշխանության, ընդդիմության և քաղ. հասարակության միջև:
 
Ոչ, եթե նույնիսկ այդպիսի հանդիպումներ եղել են, ապա խիստ արարողակարգային և բացառապես իրենց հուզող հարցերի օրակարգով:
 
Այդ բացից միշտ օգտվել են Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները և հաստատելով գրագետ ու ճշգրիտ մշակված կոմունիկացիոն ռազմավարություն, կարողացել են իրենց կողմը գրավել իշխանությունից դժգոհ շերտերին, ապահովել են անհրաժեշտ գաղափարական ու այլ բնույթի միջոցներով:
 
Ուժայինների բոլոր փորձերը խափանել Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ընթացող այս վտանգավոր զարգացումները, մշտապես հանդիպել են «խնդիրն ունի դիվանագիտական լուծում, ամեն բան նորմալ է» դիվանագիտական անորոշության:
Իրավիճակը հասել է կրիտիկական կետին. ՌԴ հերևանությամբ գտնվող գրեթե բոլոր պետություններում ձևավորված է ռուսաֆոբիայի անասելի մեծ տարածություն, որն ունի բավական կուռ կառուցվածք և լավ կազմակերպված բնույթ: Ռուսաստանն այլևս պարտադրված է հարթել իր համար սպառնալիք դարձած այս իրավիճակը, բայց Ուկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա միայն ռազմական միջամտությամբ հնարավոր չէ իրագործել:
 
Անհրաժեշտ է մշակել և գործի դնել փափուկ ուժի նոր և արդիական գործիքակազմ, գրագետ կոմունիկացիոն ռազմավարություն, արդյունավետ փոխգործակցություն հասարակության բոլոր շերտերի հետ և աչքի լույսի պես պահել ու փայփայել հարևան ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունները:
 
Ռազմավարության հիմքում պետք է դրվի այնպիսի կոնցեպցիա, որտեղ Ռուսաստանը կդադարի ընկալվել որպես սպառնալիք, այլ կընկալվի որպես լավ, ապահով ու անվտանգ կյանքի հնարավորություն, արդարության ու օրինականության հաստատման մեխանիզմ:
Սա պետք է անել այսօր, հիմա, պետք էր անել երեկ, որպեսզի այսօր ռուս զինվորները ստիպված չլինեին իրենց հրազենի փողն ուղղել դեպի իրենց ազգակիցը, երբեմնի եղբայրն ու զինակիցը, որոնց պապերը միասին, նույն խրամատում կռիվ են տվել գերմանական ագրեսոր նացիստների դեմ Հայրենական մեծ պատերազմում:
 
Փոխվում են սերունդներ, վերանայվում ու չեղարկվում են տասնամյակների ընթացքում հաստատված կարծրատիպերը. երիտասարդները չեն ուսանել պատության դասերը, չեն կրում դարավոր բարեկամության կոդը:
 
Չեմ ուզում մտածել, որ արդեն ուշացել են, քանզի շատ ծանր է գիտակցել դրա ծանր գինն ու հետևանքները . . .