Երևանի ՏԻՄ ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
«Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։
«Բայց շատ կարևոր է շեշտելը, որ այս պահին քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և ամբողջ թիմը աջակցում է նրան իր գործում, իսկ Տիգրան Ավինյանն արդեն կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգողը։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային