Բաց նամակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին
Հայտնի ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում, դեմ արտահայտվելով ԲՈՒՀ-երի օպտիմալացման ծրագրին, վիրավորել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Հետո, իհարկե ներողություն էր խնդրել..., բայց էականը դա չէ:
Հարգելի պարոն Ծատուրյան
Պարոն Դումանյանը գիտնական մարդ է և ԲՈՒՀերի օպտիմալացման ծրագրի հետ կապ ունի այնքանով, ինչքանով այս պահին ԿԳՄՍ նախարարն է: Այդ ծրագրի իրական հեղինակը Ձեր վարչապետն է, որը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ ԲՈՒՀերն ընդհանրապես պետք է հանել Երևանից և տեղափոխել, առայժմ գոյություն չունեցող, ուսանողական «քաղաք», որը դեռ պարզ չէ, թե, երբ և որտեղ պետք է կառուցվի: Նպատակը չնշեց: Սակայն օդում կախված լուրերի համաձայն, դրա նպատակը մեկն է՝ նոր իշխանական օլիգարխներին, որոնք չգիտես ինչ միջոցներով ձեռք են բերում նախկին օլիգարխների մոնումենտի առանձնատներն ու ծաղկաձորների հյուրանոցները, վաճառել այսօրվա ԲՈՒՀերի շենքերը:
Երևի նոր իշխանական օլիգարխների սիրտը հիմա էլ համալսարանական շենքեր է ուզում: Ձեր հարցազրույցի մեջ ասում եք, որ կարող եք անգամ «քրֆել»(սա Ձեր արտահայտությունն է) և չեք վախենում նստելուց: Նստել պետք չէ, ոչ էլ՝ հայհոյել: Պարզապես, որպես ռեժիսոր շատ լավ պետք է, որ իմանաք, որ նախարարն այս պատմության մեջ ընդամենը դերակատար է, իսկ բեմադրող ռեժիսորը լրիվ այլ հասցեում է գտնվում:
Եվ, եթե բեմադրությունը վատն է միակ մեղավորը բեմադրիչն է: Որովհետև, եթե անգամ բեմադրությունը «պռավալի» է գնում դերակատարի պատճառով, միևնույն է մեղավորը բեմադրիչն է, որովհետև իսկզբանե այդ դերակատարին ընտրել է հենց ռեժիսորը: Այնպես, որ կարիք չկա այս կամ այն անձի վրա փորձել ցույց տալ «անկախ և անվախ» մտավորական լինելու փաստը (բայց հետո «на всякий» ներողություն խնդրել): Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն... և Դուք շատ լավ գիտեք այդ հասցեատիրոջ անունն ու ազգանունը:
Ամենայն հարգանքով՝ Ձեր նախկին հանդիսատես ՀՀ ոչ հպարտ քաղաքացի Կարեն Քոչարյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային