Ո՞ւր է մեկնել Արթուր Վանեցյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին Մոսկվայում է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, և Վանեցյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության գրասենյակից, ինչպես նաև տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են եղել ու ի՞նչ կոնտեքստով:
Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը փաստացի չհերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ Վանեցյանն իրոք արտերկրում է:
Հակոբյանը նաև հավելեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն տալ նպատակահարմար չի գտնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային