Իմ սպասելիքը մեկն է՝ վերադարձնել մեր երկրի պատիվը և հայ ազգի ազատությունը կապիտուլյանտից. Հայկ Մամիջանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է Ազատության հրապարակում և այլևս չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ Նա նշեց, որ եկել է կրիտիկական պահը, և այլևս ելույթներ ունենալով, հոդվածներ ու ստատուսներ գրելով հնարավոր չէ երկիր պահել։
1or.am-ը զրուցել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ.
«Երեկ գնացել եմ նստացույցի, այսօր էլ կայցելեմ պարոն Վանեցյանին: Ես համարում եմ, որ ցանկացած իրապես ընդդիմադիր գործընթաց, որը միտված է մեր երկրի արժանապատվությունը վերադարձնելուն և Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելուց փրկվելուն, արժանի է աջակցության: Իմ սպասելիքը, առհասարակ, հայ ազգի արժանապատիվ պայքարից մեկն է. վերադարձնել մեր երկրի պատիվը և հայ ազգի ազատությունը կապիտուլյանտից»:
Անդրադառնալով այսօր կայանալիք Փաշինյան-Հարությունյան հանդիպումից ունեցած սպասելիքներին՝ Մամիջանյանը նշեց.
«Եկեք սպասենք պոստ ֆակտումի»:
Մարիամ Նալբանդյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային