Ալավերդիի «գծով» էլ են խառը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ ու, բնականաբար, անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորաբար, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն այս օրերին իշխանություններն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն նրանց գործերն այս առումով էլ, մեղմ ասած, լավ չեն:
Մեր աղբյուրնեի փոխանցմամբ, տեղում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի, չկան նույնիսկ իրենց «չափանիշներով» փոքրիշատե հարմար մարդիկ, որ կարողանան ցուցակում ներառել, իսկ հեղինակություն, փորձ ու գիտելիքներ ունեցող անձինք, այդ թվում՝ համայնքների գործող ղեկավարները հրաժարվում են ՔՊ-ի «գլխարկի» ներքո հանդես գալ։ Վիճակը բարդանում է նաև նրանով, որ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով մասնակցի Ալավերդու ընտրություններին։
Ընդ որում, այս պահին շրջանառվում է թեկնածուի անուն, որը մարզում բավական հարգանք ու հեղինակություն ունեցող անձնավորություն է, և նրա առաջադրվելու դեպքում իշխանության հնարավորությունները Ալավերդիում պարզապես կզրոյանան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային