Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանը որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահի կողմից վիրավորանք:

Այս խոսքերից հետո ինչպես Թագուհի Թովմասյանը, այնպես էլ մի շարք պատգամավորներ Աժ ամբիոնից պահանջեցին Լենա Նազարյանից ներողություն խնդրել, սակայն նա հրաժարվեց դա անել: Եւ այդպես հարցը հասավ դատարան, որտեղ Լենա Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձում էր ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ Նազարյանը չի վիրավորել Թագուհի Թովմասյանին:

Նույնիսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից էր փաստաբանը գրություն բերել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: Սակայն Բրյուսովի անվան համալսարանը տվել էր գրություն, որ բառը ակնհայտ վիրավորանք է պարունակում։

Եւ այսպես, երբ հակափաստարկները առավել քան ծիծաղելի էին ու ոչ հավատարժան, Լենա Նազարյանի փաստաբանը ստիպված եղավ խղճահարություն առաջացնել դատարանում՝ ասելով, թե Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 հազար դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել, եւ դատարանից խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել պատգամավորի ֆինանսական դրությունը: Այսպիսով, դատարանը հաշվի առավ Լենա Նազարյանի ֆինանսական խեղճ վիճակը եւ Թագուհի Թովմասյանի հայցը բավարարեց մասնակի. վճռով պարտադրեց հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից, սակայն ֆինանսական հատուցման մասով որոշեց ընդառաջել Նազարյանին եւ գումարի բռնագանձում չպարտադրել:

Իհարկե, Թագուհի Թովմասյանի փատաբան Սերգեյ Ոսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վճիռը բողոքարկվելու է, քանի որ դատարանը պետք է պարտավորեցներ Լենա Նազարյանին ոչ միայն ներողություն խնդրել հենց ԱԺ ամբիոնից, այլեւ գումար բռնագանձեր: Բայց թեեւ դատավճիռը բողոքարկվելու է, այնուամենայնիվ, փաստ է, որ, այսպես, թե այնպես, Լենա Նազարյանը դատարանի պարտադրանքով ներողություն է խնդրելու Թագուհի Թովմասյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։