Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ինչո՞ւ են վախեցած Չալաբյանից

Հայաստանում ակտիվորեն խմորվող քաղաքական գործընթացները հասել են մի յուրահատուկ շրջափուլի, երբ հանրությունը շատ բարդ իրավիճակի առաջ է կանգնել։ Իշխանություններն ըստ էության բարոյալքված վիճակում են, և հասարակությունը նրանց չի ընդունում։ 

Նրանք մեծ հաշվով տապալել են երկրի կառավարումը և Հայաստանը հասցրել անդունդի եզրին, երբ արտաքին սպառնալիքները վտանգի տակ են դնում պետականության գոյությունը։ Դրանով է պայմանավորված, որ իշխանական կարկառուն ներկայացուցիչները նույնիսկ երկյուղում են անմիջականորեն շփվել ժողովրդի հետ և միշտ թիկնապահներով են շրջապատված։

Սակայն այսպիսի իրավիճակում ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունները չեն հեռանում և մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է արդեն հեռացած պետք է լինեին։ 

Խնդիրն այն է, որ իշխանությունները մնում են իրենց աթոռին բացառապես այն պատճառով, որ հանրությանը վստահություն չի ներշնչում նաև հարթակում գտնվող ընդդիմությունը։ Իսկ սա նշանակում է, որ հանրային իմունիտետի տեսանկյունից հասարակությունը պետք է նոր առաջնորդներ փնտրի։

Հասկանալի է՝ փոքր երկիր ենք, որտեղ քաղաքական թիմերն անպայման առաջնորդների տեսքով են փնտրվում։ Այսինքն՝ առաջնորդի հարցն ամենաառանցքային նշանակությունն ունի։ Եվ պատահական չէ, որ անընդհատ տրվում է այն հարցը, թե ով է լինելու նոր ձևավորվելիք կառավարության ղեկավարը, ըստ որի հանրությունը կարող է կողմնորոշվել։

Ու այսպիսի պայմաններում հետաքրքիր դրվագ է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը։ Իշխանությունների կողմից նրան թիրախավորելը պատահական լինել չի կարող։ Պետք է հաշվի առնել, որ Չալաբյանը լուրջ միջազգային հեղինակություն և լուրջ համարում ունի, և որպես պատրաստված կադր՝ նա Հայաստանի համար ուղղակի «ճոխություն» է:

Ստացվում է, որ Չալաբյանը իշխանությունների համար փաստացի դիտարկվում է որպես ապագա քաղաքական մրցակից, ինչի պատճառով էլ նրա դեմ ձերբակալության հետ մեկտեղ սանձազերծվել են տեղեկատվական կեղտոտ արշավ և վարկաբեկման փորձեր։

Սակայն իշխանությունները հաշվի չեն առնում, որ Չալաբյանին սևացնելու իրենց նախաձեռնած արշավի հարցում կարող են սխալվել, որի արդյունքում այն հակառակ էֆեկտը կարող է ունենալ։

Արտակ Վարդանյան