Ծնունդդ շնորհավոր, մաեստրո Ազնավուր. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
Անմոռանալի։ Մեծանուն։ Մեր մաեստրո։ Շառլ Ազնավուրն այսօր դառնում է 98 տարեկան։ Նա այնքան բան կարողացավ հասցնել՝ գրել եւ երգել 1000-ից ավելի երգ, մեծացնել ու դաստիարակել արժանի զավակների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի իսկական հայրենասեր լինել… Բայց ամենակարեւորը, նա կարողացավ մեզ սովորեցնել անկեղծություն եւ մարդասիրություն։ Նայելով, թե ինչ է կատարվում հիմա աշխարհում, մենք համոզված ենք, որ Շառլը չէր լռի. սիրով լի երգերի միջոցով նա կարող էր հասնել մարդկանց, հիշեցնել, թե ինչու են նրանք եկել այս աշխարհ։ Սիրել, ոչ թե կռվել: Ուրիշ ճանապարհ չկա։
Հենց սերն է, որ առկա է մեծն շանսոնյեի ստեղծագործությունների մեջ՝ քնարական եւ հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ…
Ազնավուրը հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով...
Ծնունդդ շնորհավոր, Մեծանուն: Քո կարիքը շատ է զգացվում...




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից