Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:
Երեկ՝ 2019 թվականի մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»: Այդ հրապարակմամբ նշվում է, որ «ըստ աղբյուրի» Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եմ նաև ես: Ընդ որում՝ նշված հրապարակումը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետևաբար՝ համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի և այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին: Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Ապշեցնող է, որ հասարակության լայն շերտերը և հատկապես զանգվածային լրատվության միջոցները, տեղյակ լինելով Արտակ Գալստյանի և նրա գործելաոճի մասին, դրսևորելով ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալիզմ, նշված սուտ հրապարակումն ակտիվ տարածում են մամուլում՝ ապատեղեկացնելով հասարակությանը: Այս պայմաններում դեռ ուզում ենք խոսել դատավորի բարձր կերպարի, դատավորի անկախության, դատարանի նկատմամբ վստահության ամրապնդման և իրավական պետության մասին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...