Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և UN ECOSOC-ի նախագահ Լաչեզարա Ստոևային

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով հանդիսանում է նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕԿ) հայաստանյան գրասենյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Լաչեզարա Ստոևային։

Կից ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ակցիան քաղաքական նկատառումներ չունի, ակտիվիստները այդ քայլին են դիմել, երբ նրանց արգելվել է բնապահպանական դիտարկումներ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածքում:

Ակնհայտ է, սակայն, որ բնապահպանական դիտարկումները պատրվակ են. ստեղծված իրավիճակը, մեկ բառով և վստահորեն կարող ենք ներկայացնել որպես բլոկադա, այս ընթացքում ադրբեջանցիները բազմիցս հնչեցրել են նաև քաղաքական պահանջներ և սպառնալիքներ: Արդեն շուրջ 10 օր է՝ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը ադրբեջանցիները արգելափակել են, 120 000-ից ավելի արցախահայեր փաստացի ապրում են շրջափակման մեջ:

Դեռևս դեկտեմբերի 12-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել էր, որ Արցախ-Հայաստան ճանապարհի փակման հետևանքով 1100 մարդ ձմեռվա ցուրտ պայմաններում մնացել է ճանապարհին՝ նրանց թվում 270-ը երեխաներ: Պետք է նկատենք, որ ադրբեջանցիները անտեսելով մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, Արցախում շարունակում են ստեղծել հումանիտար աղետ. անհնարին է դարձել սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, խախտվել է Արցախի հանրապետության բուժհաստատություններում գտնվող բազմաթիվ հիվանդների կյանքի և առողջության իրավունքը, ովքեր շտապ կարիք ունեն բուժումը շարունակելու Երևանում: Խախտվել են հազարավոր մարդկանց կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և բազմաթիվ այլ իրավունքներ ու հիմնարար ազատություններ:

Որպես ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿԻ հայաստանյան գրասնեյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ջատագով՝ խորապես մտահոգված եմ մեր հայրենակիցների ճակատագրով: Արցախը ունի բոլորիս կարիքը, դիմում եմ ձեզ խնդրանքով և ակնկալիքով, որ գործադրելով բոլոր հնարավոր միջոցառումները, կվերականգնեք արցախահայության բնականոն կյանքն ու գործունեությունը, կնպաստեք Արցախի ժողովրդի ինքնորոշման ​իրավունքին և կկանխեք ​նոր ​ցեղասպանության ​վտանգը:

Կոչ ենք անում միջազգային բոլոր կազմակերպություններին դիմել հնարավոր ամեն քայլի Արցախի շրջափակումը կասեցնելու և Արցախում բնակվող մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելու համար: