«Արցախ, մենք քեզ հետ ենք». արցախցիներին ուղղված աջակցության խոսքերով պաստառներ Երևանում (լուսանկարներ)
Ամանորը դիմավորող Երևանում այս օրերին արցախցիներին ուղղված աջակցության խոսքերով հաղորդագրություններ են հայտնվել շենքերի ցուցափեղկերին, բնակելի շենքերի և նույնիսկ մեքենաների ապակիներին՝ «Արցախ, մենք քեզ հետ ենք» պաստառների տեսքով։ Նպատակը մեկն է՝ այս կերպ ցույց տալ հայ ժողովրդի միասնությունը։
Հանրապետության ճանաչման խորհրդանիշ արցախյան եռագույն նարոտով զարդարված աջակցության խոսքերով պաստառը առաջիններից էր, որ հայտնվեց Ավետիսյան փողոցի «Ֆորտունա» խանութի ցուցափեղկին։ Ցանցի հիմնադիր Նարինե Դավթյանի խոսքով, որն ինքն էլ արցախցի է, բարձրաձայնելու որոշումն արագ կայացրել է ողջ թիմը. «Չնայած նախատոնական օրերին, բոլորիս մտահոգում է այն, ինչ կատարվում է Արցախում։ Այս ինքնաբուխ ակցիան ամենաքիչն է, որ կարող ենք անել «կյանքի ճանապարհի» այն կողմ գտնվող մարդկանց համար։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի շրջափակման 20-րդ օրն է. հանրապետությունում իրավիճակը սրվում է նաև սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պաշարների սպառման պատճառով։
«ՎԻՎԱ, բժիշկներ և կամավորներ՝ Հայաստանին» հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, որը երկար տարիներ օժանդակություն է ցուցաբերում Արցախին, նշում է. «Այս օրերին հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դժվար ժամանակներ են ապրում, և մենք պետք է նրանց կողքին լինենք։ Էլ ինչպե՞ս կարող ենք անել դա։ Մեր միասնությունը մեր ուժն է։ Իսկ Արցախի ժողովրդին ցանկանում եմ ուժ ու համբերություն մաղթել։ Մեր գործն արդար է, բարին պետք է հաղթի»:
Ինչպես ասում են ակցիայի մասնակիցները, ֆլեշմոբի գաղափարը չափազանց պարզ է. «Եթե այս դժվար օրերին բան ունես ասելու արգելափակված Արցախի ժողովրդին, ուրեմն պետք է խոսել, կարևոր է, որ արտահայտենք մեր աջակցությունը: Օրինակ՝ Մոսկովյան փողոցում մեր հիմնադրամի շենքի մոտ պաստառ ենք փակցրել ու տեսնում ենք, թե ինչ արձագանք է գտնում անցորդների մոտ։ Ոչ ոք անտարբեր չէ, դա շատ կարեւոր է»,- ասում է «301 իմաստության երկիր» հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը։
Հինգշաբթի առավոտյան Երեւանի Հյուսիսային պողոտայի էկրաններին հայտնվեցին արցախցիներին ուղղված կոչեր, ապա նախաձեռնությամբ հանդես եկան այլ ընկերություններ, կազմակերպություններ, հիմնադրամներ, թանգարաններ, հասարակ մարդիկ։ Մինչ օրս տասնյակ մասնակիցներ իրենց աջակցությունն են հայտնել, այդ թվում՝ «Նաիրյան» ընկերությունը, «Տաշիր պիցցա», «Կարա Սիլվեր», «Ոստան» և «Դոլմամա» ռեստորանները, «ՌԻՈ» առևտրի կենտրոնների ցանցը, «Ֆորտունա» կենցաղային ապրանքների և ամառանոցների ցանցը, «Republica» հյուրանոցը, «LOFT» ցանցը, Նարեկացի մշակութային կենտրոնը, տարբեր բարեգործական հիմնադրամներ և այլն։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...