Մի դրամի ուժի հունվար ամսվա շահառուն «Տալենտում» կրթական ծրագիրն է
IDBank-ն ու Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Այսպես, դեկտեմբերին հավաքված գումարը կազմեց 3․531.799 ՀՀ դրամ, որը փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։
Հայտարարվեց նաև նախաձեռնության հունվար ամսվա շահառուի անունը։ Հունվարի ընթացքում Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով կատարված վճարումներից մեկական դրամ է փոխանցվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։
«Տալենտում» ծրագրի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ողջունելի է, որ բանկային համակարգը, կարևորելով մշակութային կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իր նախաձեռնության շահառու է դարձրել նաև «Տալենտում» ծրագիրը. «Դրական և ոգևորող ազդակ է նաև, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ հազարավոր քաղաքացիներ առանց մեկ դրամ անգամ ծախսելու, ընդամենը վճարումներ կատարելով կկարողանան իրենց ավանդն ու մասնակցությունը բերել Հայաստանի երաժշտական ապագային: Յուրաքանչյուրի առերևույթ փոքր ներդրումը դառնում է հնարավորություն պատանի տաղանդավոր երաժիշտների մեծ երազանքների իրականացման համար»:
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին հրաշալի հնարավորություն է ստեղծում տաղանդավոր պատանիների համար՝ ստանալ լիարժեք երաժշտական կրթություն և դառնալ միջազգային չափանիշների համապատասխան երաժիշտներ՝ հնարավորություն ստանալով հետագայում հանդես գալ մեծ բեմերում։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակում է աջակցել այն հիմնադրամներին, որոնք նպաստում են մեր երկրի զարգացմանը։
Այսօր յուրաքանչյուրը կարող է դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան առանց մի դրամ ծախսելու՝ ընդամենը կատարելով վճարումներ Idram & IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...