Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Զինվորների վիճակը նույնն է, փոփոխություն չկա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով վիրավորված երեք զինծառայողների վիճակը նույնն է՝ որեւէ տեղաշարժ չկա։ Նրանք, հիշեցնենք, ծանր այրվածքներով տեղափոխվել էին Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեք վիրավորներից երկուսը շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ հիվանդասենյակում։

«Բնականաբար, մենք անընդհատ հետաքրքրվում ենք, տեղյակ ենք իրենց առողջական վիճակով եւ դինամիկայով։ Էս պահի դրությամբ դինամիկա տեսնելը կամ նշելը ճիշտ չի լինի մասնագիտորեն, որովհետեւ այրվածքների դեպքում կարճ ժամանակահատված է, եւ չէր կարող փոփոխություն արձանագրվել։ Ինչպես մասնագետներն են բազմիցս նշել, զինվորների վիճակը նույնն է երեկվա դրությամբ, երկուսի վիճակը ծանր է՝ նրանք վերակենդանացման բաժանմունքում են, մեկը պալատում է գտնվում, ուստի առողջական վիճակի փոփոխություն չկա այս պահի դրությամբ։ Բայց պետք է նշեմ, որ ամեն բան արվում է, առողջական վիճակի բարելավման համար անհրաժեշտ ցանկացած միջամտություն իրականացվում է»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Խաչատրյանը։

Մենք երեկ գրել էինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի այցելել վիրավոր զինվորներին, քանի որ կառավարության նիստից անմիջապես հետո մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին, որին նաեւ Նիկոլ Փաշինյանի կինն է մասնակցում։

Նախարարությունից փորձեցին այսպես արդարացնել նախարարի այս քայլը․ «Նախարարը նախապես պլանավորված աշխատանքային այցը չէր կարող հետաձգել, ցավոք՝ նման դեպք եղավ։ Նախարարն էլ, կապ չունի՝ ինքը երկրում է, թե չէ, մշտապես կապի մեջ է մեր մասնագետների հետ ու վերահսկում է իրավիճակը»։ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ նախարարի փոխարեն փոխնախարար Արմեն Նազարյանն է այցելել զինվորներին, բայց այցելել է այն ժամանակ, որ չխանգարի բուժական միջամտությանը։ «Բոլորս պետք է հասկանանք, որ առաջին հերթին տղաների առողջությունն է մեզ համար կարեւոր, եւ պետք է ամեն բան անել, որպեսզի տրամադրվող բուժօգնությունը լինի հասցեական, ժամանակին եւ այցերով չխանգարվի։ Բայց փոխնախարար Արմեն Նազարյանը մշտական կապի մեջ է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի, բուժող բժշկի հետ, եւ այց էլ նրան կողմից, բնականաբար, եղել է»,- ասաց նախարարության խոսնակը»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։