Ի՞նչ կասկածներ ունի Արայիկ Հարությունյանը, որ չուներ նախկինում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Նա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ և մասնավորաբար շեշտել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ «բոլոր միջոցները» ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հիմնադրամներում ստուգումների հարցը առաջ է եկել այն բանից հետո, երբ երկուսի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ դարձել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բանն այն է, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը հենց Արայիկ Հարությունյանն է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահը, և միայն հունվարի 9-ին են նախագահի հրամանագրով այդ լիազորություններն անցել Վարդանյանին, իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Հարությունյանը նման հանձնարարություն է տալիս:
Հետաքրքիր է, թե ի՞նչ կասկածներ ունի ԱՀ նախագահը այս հիմնադրամների հետ կապված, որ չի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ինքն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, առավել ևս, որ ստուգումների շրջանը վերաբերում է հենց այդ հատվածին... Ի դեպ, հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, պատերազմից հետո նշյալ հիմնադրամների կողմից շուրջ 10 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...