Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

«Արար» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցեց միջազգային պաշտպանական IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը մասնակցեցին Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 20-ից 24-ը տեղի ունեցող «IDEX & NAVDEX2023» ցուցահանդեսին և համակողմանի ուսումնասիրեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միտումները։Հիմնադրամի ներկայացուցիչները ուշադրությամբ դիտարկեցին ռազմարդյունաբերության մի շարք նորագույն լուծումներն ու բազմաթիվ  հանդիպումներ ունեցան ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ռազմատեխնիկական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է վերաիմաստավորելու հայկական բանակի սպառազինության տեսլականն ու ռազմավարությունը։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, մասնավորապես, նշեց, - «Արար» հիմնադրամը ռազմարդյունաբերության ոլորտում անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, և դրանց մասշտաբը շարունակ աճում է: Երբ տեսնում ես այլ (ներառյալ թշնամական) երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու, խեղճ լինելու, արդյունքում վախենալու՝ ընդհակառակը, պետք է ի մի բերենք մեր ուժերը, օրնիբուն աշխատենք, և ձգտենք մեր գերակա ուղղություններում առնվազն հավասարվել լավագույններին: Պետք է արժանիորեն գնահատել նաև հայկական ընկերություններին, որոնք հետևողական աշխատում են՝ զարգացնելու հայկական ռազմական արդյունաբերությունը և մեր հավաքական մարտական կարողությունները»։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը նշեց, - «Գործնականում անհնար է ամբողջությամբ արտադրել կամ գնել Հայաստանին անհրաժեշտ բոլոր տեսակի զենքեր և տեխնոլոգիաներ։ Բայց միանգամայն վստահ ենք, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ասիմետրիկ զինատեսակների վրա։Այսինքն՝  օրինակ, մշակել տասնյակ հազարավոր դոլարների տեխնոլոգիաներ, որոնք կարող են եթե ոչ ոչնչացնել, ապա գոնե մի քանի միլիոն դոլար արժողությամբ թշնամու անարդյունավետ տեխնիկա դարձնել։ Պարզ ասած, անհրաժեշտ է ներդրումներ կատարել «խելացի տեխնոլոգիաների» մեջ»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը նշեց, - «Ցուցահանդեսում մեր տեսածը վկայում է, որ ռազմական տեխնոլոգիաների զարգացումն ընթանում է կանխատեսելի ուղղությամբ։ Հետաքրքրական է, որ քաղաքացիական ոլորտում լայնորեն կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ակտիվորեն կիրառվում են նաև ռազմական ոլորտում։ Մեր երկիրը պետք է բազմապատկի իր ջանքերը նորագույն տեխնոլոգիաների զարգացման և ժամանակակից պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ, եթե մենք ցանկանում ենք արդյունավետ պաշտպանվել և լինել այս շուկայում մրցակցային խաղացող»։

Ամփոփելով, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը կարևորեց ռազմարդյունաբերության համաշխարհային զարգացման ուղղությունների ուսումնասիրումը, ապագայի սպառազինության հեռանկարների գնահատումն ու հայկական բանակի հնարավորինս համապատասխանեցումը միջազգային առկա մակարդակին։ Վերջինս ընդգծեց, որ անհրաժեշտ է ռազմատեխնիկական զարգացումներին համընթաց քայլել և պատրաստ լինել ոչ թե անցյալի պատերազմական փորձին, այլև ապագայի սպառնալիքներին։

Մեր երկրի համար այս բարդ և խնդրահարույց իրավիճակում «Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել անվտանգության և զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը ու նորարարական տեխնոլոգիաների միջոցով պաշտպանական համակարգերի արդիականացումը։