Ucom-ի զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է (տեսանյութ)
2022 թվականի փետրվարից «Յուքոմ» ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցները ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը, ծանոթանում են կորպորատիվ մշակույթին և այլն։

«Զանգերի կենտրոնի բացումը Վանաձորում Ucom-ի՝ մեր բոլորիս լավագույն գաղափարներից ու ամենաարդարացված որոշումներից մեկն է։ Հիանալի զգացողություն է տեսնել աշխատանքային հաջողությունները, առավել հաճելի է տեսնել մարդկանց ժպիտները, ովքեր հնարավորություն ստացան հավասար պայմաններով աշխատանք ունենալ մարզում, լինել մայրաքաղաքային ակտիվության, աշխատանքային թոհուբոհի մեջ՝ գտնվելով ծննդավայրում՝ ընտանիքին մոտ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ թիմի հիանալի ընտրություն ենք կատարել՝ խելացի, հոգատար, բարեկիրթ, աշխատասեր», - ասել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Մանե Վարդանյանը։

Աշխատանքային ձեռքբերումների մասին խոսելիս զանգերի կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին մտաբերում են ոչ թե սեփական հոգատարությունը, բացառիկ մասնագիտական փորձը, այլ զանգահարող հաճախորդների շնորհակալական խոսքերը, խորհուրդները և զարգացմանը միտված առաջարկները։

Մանրամասները՝ տեսանյութում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...