Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Բելառուսում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Մինսկի դատարանը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկիին, որը կալանքի տակ է 2021 թվականի հուլիսից, մեղավոր է ճանաչել մաքսանենգության համար և դատապարտել տասը տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Բելառուսի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։

Բելառուսի դատախազության տվյալներով՝ Ալես Բելյացկին իրավապաշտպաններ Վլադիմիր Լաբկովիչի, Վալենտին Ստեֆանովիչի և Դմիտրի Սոլովյովի հետ կազմակերպված խմբի կազմում կանխիկացրել է օտարերկրյա կառույցներից և հիմնադրամներից ստացված 201 000 եվրո և 54 000 դոլար գումար՝ բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության «ապօրինի գործունեության և ֆինանսավորման» համար։

Վալենտին Ստեֆանովիչը դատապարտվել է ինը, Վլադիմիր Լաբկովիչը՝ յոթ, Դմիտրի Սոլովյովը՝ ութ տարվա ազատազրկման։ Գործը հարուցվել է «Մաքսանենգություն», ինչպես նաև «Հասարակական կարգը կոպտորեն խախտող կամ դրանց ակտիվ մասնակցություն գործողություններ կազմակերպելը և նախապատրաստելը» հոդվածներով։