Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Կանանց ձայնը պետք է դառնա ու լինի լսելի․ Մանե Թանդիլյանը՝ «Կնոջ հայացքը» խորագրով ցուցահանդեսին

«Պատերազմի կանայք» «Ապրած օրեր», «Անուշ Գրիգորյանի դիմանկարը», «Կյանքը ափի մեջ» «Որ լինենք պատրաստ», «Իմ ձևով, քո ձևով, բայց ոչ ճիշտ ձևով». կին լուսանկարիչների այս թեմատիկ ֆոտոպատումները վավերագրություններ են՝ սոցիալական տարբեր խնդիրների,  ուշադրության արժանի իրողությունների և իրական պատմությունների մասին։ 

Լուսանկարները ներկայացված են «Կնոջ հայացքը» խորագրի ներքո անցկացվող ցուցահանդեսին, որի բացումը տեղի ունեցավ մարտի 8-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանում։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման նպատակն օրվա խորհուրդը ևս մեկ անգամ կարևորելը, տաղանդավոր կանանց ձայնը լսելի դարձնելը և արվեստի միջոցով երկխոսության հարթակ ստեղծելն էր։ 

«Կնոջ հայացքը» խորագրի անվանումը պատահական ընտրված չէ՝ կանայք ունեն ուրույն աշխարհընկալում, ուրույն հայացք կյանքին, ինչպես գեղեցիկին, այնպես էլ խնդիրներին ու դժվարություններին։ 
Ցուցահանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, ով իր ելույթում կարևորեց կանանց ձայնն ու ասելիքը լսելի դարձնելը. 
«Կարծում եմ որ, որ կանայք արդեն վաղուց կարիք չունեն ապացուցելու իրենց ուժեղ, կամային, անկոտրում ու խիզախ լինելը։ Բայց այս օրը եզակի առիթ է մեր այդ կարողություններն ու հնարավորությունները վերահաստատելու համար։ Խորապես համոզված եմ, որ կանանց ձայնը պետք է դառնա ու լինի լսելի։

Իսկ այս աշխատանքները մեզ նաև  ապացուցում են, որ ուրիշ է կանանց հայացքը, առարկաները, երևությունները, իրողություններն ու իրականությունը տեսնելու և ընկալելու ձևը։ Ուզում եմ արձանագրենք, որ սրանք պարզապես լուսանկարներ չեն, սրանք պատումներ են, մարդկային պատմություններ, որոնք կանայք «պատմել են» իրենց հայացքով ու իրենց մոտեցմամբ։

Կանայք ունեն իրենց ուրույն հայացքը, իրենց ուրույն աշխարհընկալումը և ուրույն մոտեցումը ցանկացած խնդրին»։ 
Լուսանկարների հեղինակները 4plus անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարչուհիներն են՝ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Նելլի Շիշմանյանը, Գայանե Հարությունյանը, Սիրանուշ Ստեփանյանը։ 

Նազիկ Արմենակյանը նշում է. «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես իր հայացքն ուղղել է դեպի կանանց, ուսումնասիրել և վերհանել նրանց սոցիալական և հասարակական փոփոխվող դերերը, խնդիրները: «4Պլյուս» հարթակի միջոցով մենք հետազոտում ու վավերագրում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ընդգծում և բարձրաձայնում արդիական խնդիրները՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, էկոլոգիական, մարդու իրավունքների մասին և այլն։ Այս ցուցահանդեսում ներկայացված են կին լուսանկարիչների լուսանկարչական շարքերը, որոնք անսպասելի և բազմազան թեմաների միջոցով փորձում են տեսանելի և լսելի դարձնել կանանց ձայնը»։ 

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սույն թվականի մարտի 10-ը ներառյալ։ Հասցե՝ Աբովյան 64, (Խաչատուր Աբովյանի արձանի մոտ)։