«Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը կարևոր դեր է ունենալու մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հարցում. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցյալ տարի հիմնեցինք «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը, որն անվտանգության և զարգացման ծրագրեր է մշակում և իրականացնում Արցախի և Սյունիքի համար: Արցախ իմ տեղափոխվելուց հետո գործակալության նպատակներից մեկը պետական-մասնավոր համագործակցության արդյունավետ մոդելի կյանքի կոչումն էր: Ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, հատկապես այս բարդ իրավիճակում, չեն կարող լուծվել միայն պետության միջոցով: Հենց այդ պատճառով «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը կարևոր դեր է ունենալու է այդ խնդիրների լուծման հարցում:
Արցախի համապատասխան պետական կառույցների հետ անցած շաբաթ գործակալության ստորագրած համագործակցության հուշագրերով շուրջ 260 տոննա սննդամթերք է անհատույց տրամադրվել՝ Արցախի պետական պահուստում ներառելու և բնակչության սոցիալական խմբերին հատկացնելու համար: Ծրագիրը նախաձեռնվել էր շրջափակման ընթացքում և հնարավոր դարձավ իրականացնել մեր նվիրատուների աջակցությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալությունը, 159 նվիրատուների աջակցությամբ, արդեն շուրջ 4 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել երկու հիմնական ուղղություններով. ռազմավարական բնույթի նախաձեռնություններ և հանրային նշանակության ծրագրեր: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչների առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Շնորհակալ եմ մեր բոլոր ընկերներին, որոնք չմնացին անտարբեր և շարունակում են լինել Արցախի կողքին՝ աջակցելով մեզ այս դժվարին իրավիճակում։
Գործակալությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: Շուտով կներկայացվեն կարճաժամկետ ու երկարաժամկետ նոր ծրագրեր, որոնք վերաբերում են Արցախի առջև կանգնած մի շարք խնդիրների լուծմանը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...