Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ
Ձերդ գերազանցություն պարոն Զոհուրի,
«Ապրելու երկիր» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի առթիվ։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն բերի մեր բարեկամ Իրանին։
Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը, առավել ակտիվ ու փոխշահավետ գործակցության առաջմղումը։ Գնահատում ենք Իրանի նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցում։
Կարծում ենք, որ դեռ կա մեծ ծավալի չսպառված ներուժ մեր երկու երկրների հարաբերություններում։ Վստահ ենք՝ համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման, հանուն տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման։
Հարգանքով՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...