Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը

Մարտի 21-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների հետ:

Արա Աբրահամյանը գործընկերներին տեղեկացրել է նախօրեին ՌԴ նախագահին կից Աղգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստի արդյունքների մասին, որի անդամ է նաև ինքը: Ներկայացվել են ՌՀՄ մասնակցությամբ այս տարի անցկացվելիք համադաշնային նախագծերը (Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուիրդների փառատոնը ԺՏՆՑ-ում, «Ծիրան» փառատոնը, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆորումը, Հայ գրերի օրը, «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» կոնֆերանսը և այլն): Արա Աբրահամյանը նաև հայտարարել է Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների (ճարտարապետներ, գրողներ, կինոգործիչներ, ժուռնալիստներ, կոմպոզիտորներ և այլն) հետ համատեղ ծրագրերի իրականացումը վերսկսելու մասին: Նաև ներկայացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ տնտեսական, որոնք «Արարատյան ալյանսը» պատրաստում է իրականացման՝ Հայաստանում և Արցախում:

ՌՀՄ ղեկավարը նաև ներկայացրել է կազմակերպության թիմի նոր անդամներին՝ Հայաստանում ՌՀՄ փոխնախագահ, «Արարատյան ալյանս» ինստիտուտի ղեկավար Ավետ Ադոնցին և Կեմերովոյի տարածաշրջանային բաժանմունքի նորընտիր ղեկավար Արգիշտի Սիմոնյանին:

Քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ Արթուր Խաչատրյանը (Նովոսիբիրսկ), Կամո Հայրապետյանը (Կրասնոդար), Արմեն Մկրտչյանը (Իվանովո), Արսեն Կարապետյանը (Կոմի), Գեորգի Սաֆարովը (Ստավրոպոլ) և այլոք:

Քննարկվել են միավորված տարածաշրջաններին, ինչպես նաև Արցախին և Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության հարցերը: Այդ օգնությունները ստացողներից ՌՀՄ հասցեին բազմաթիվ շնորհակալական խոսքեր են հնչում: Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում իրենց հայրենասեր մղումների և կատարած աշխատանքի համար:

ՌՀՄ լրատվական ծառայություն