Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պարգևատրել է ԶՊՄԿ-ին

Ապրիլի 2-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ՀՀ վարչապետի գավաթ սիրողական թենիսի մրցաշարը, որին մասնակցել են կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում եզրափակիչ փուլ հասած մասնակիցները։ 

Հայաստանի 10 մարզերում և Երևանում անցկացված մրցաշարի առաջին՝ մարզային ընտրական փուլի մրցումներին մասնակցել է շուրջ 2070 անձ։

Մասնակցության ամենաբարձր ցւցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մանակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից։ 

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբերով.

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,

Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) ստացան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

«Այսօր մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում առաջ, որովհետև անցած տարվա համեմատ 500-ից ավելի մասնակից է միացել առաջնությանը։ Մարզերում ակտիվությունը նկատվում է, քանի որ  նախորդ տարի մրցաշարի համար ձեռք բերված նոր գույքը բաժանվել է մարզային մարզադպրոցներին, այս տարի ևս կբաժանվի, և այդ ամենը բերում է ցանկալի արդյունքի։ Պիտի անենք հնարավորը, որպեսզի սպրոտը լինի մասսայական, ամենօրյա զբաղմունք, և մարդիկ բժիշկներին դիմելու փոխարեն մարզիչներին դիմեն»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պարգևատրել է միջոցառման աջակիցներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Արմեն Ստեփանյանին և  Չարենցավանի մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանին։ 

41 տարիքային բարձ տարիքի խմբի կանայք

1․ Լիլիթ Գրիգորյան (Երևան)
2․ Սուսաննա Հովեյան (Երևան)
3․ Անահիտ Մրմզյանը (Վանաձոր)

41 տարիքային բարձր խմբի տղամարդիկ

1․ Արթուր Գրիգորյան (Երևան)
2․ Սարգիս Լալազարյան (Վանաձոր)
3․ Կարեն Հարությունյան (Շիրակ)

18-40 տարեկան կանայք

1․ Այլետա Ղազարյան (Երևան)
2․ Հասմիկ Սիմոնյան (Երևան)
3․ Վերգինե Ղարիբյան (Երևան)

18-40 տարեկան տղամարդիկ 

1․ Գարեգին Չախոյան (Շիրակ) 
2․ Էդուարդ Հակոբյան (Վանաձոր)
3․ Նարեկ Գրիգորյան (Արարատ)

Պարգևատրվեցին նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցները՝ Էմմա Առաքելյանն ու Կարեն Բեգլարյանը։ 


 

Մրցաշարի լուսանկարներն՝ այստեղ