Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Աղջոց վանքը փլուզման շեմին է․ հավատացյալները դժվարությամբ են կարողանում այնտեղ այցելել (ֆոտո)

Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը փլուզվելու շեմին է։ Համալիրը երկրաշարժերի հետեւանքով լրջորեն վնասվել է։ Ավանդության համաձայն՝ IV դարի սկզբին Տրդատ III թագավորի հալածանքներից փախչելով՝ այստեղ է նահատակվել Ստեփանոս քահանան։ Նրա նահատակման վայրում էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հիմնել է կուսանաց վանքը, որից էլ առաջացել է անունը՝ «աղջկոց». կ-ն սղվել է, դարձել է՝ Աղջոց:

Վանքային համալիրը ներկայումս ԿԳՄՍ նախարարության պահպանության տակ գտնվող հուշարձանների ցանկում է։ Ամիսներ շարունակ բազմաթիվ մասնագետներ եւ քաղաքացիներ ահազանգում են, որ 13-րդ դարին կառուցված վանքը քանդվելու եզրին է, սակայն դեռեւս ապարդյուն։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ամիսներ առաջ նամակ է հղել այն ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, քանի որ նախարարությունը տարբեր մարզերում իրականացնում է պատմական հուշարձանների նորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Պետական բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրելու դեպքում նախարարությունը կդիտարկի նշյալ հուշարձանի վերականգնման հարցն ընդգրկելու միջնաժամկետ ծախսային ծրագրում: Նախարարության առաջարկն է եղել հարցը քննարկել նաև համայնքային իշխանությունների հետ՝ համաձայն համապատասխան օրենքի։ Խնդիրը հանձնվել է նաև Արտաշատի համայնքապետարանի ուշադրությանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարծիքով՝ Համայնքապետարանը թերևս կարողանա որոշ չափով աջակցել, սակայն դժվար է ակնկալել, որ համայնքային միջոցներով հնարավոր կլինի կազմակերպել վանքի նորոգությունը։ Հիմնական ակնկալիքը ԿԳՄՍ նախարարությունից է, որի ենթակայության տակ է սրբավայրը։

«Դեռեւս կանգուն է վանքը, բայց չգիտենք՝ որքան կդիմադրի, ժամանակը, բնությունը, կլիման, ամեն ինչ կարող է ազդել։ Սա բացառիկ ճարտարապետական կոթող է, մեր զարդերից, գոհարներից մեկը՝ իր քանդակներով, կառույցով, պատմությամբ։ Շատ հզոր մշակությային ժառանգություն ունի, բայց անտեսված է։ Եթե վանքը վերականգնվի, բացի իր բուն՝ հոգևոր նշանակությունից, կարևոր դեր կունենա նաև էկոտուրիզմի զարգացման մեջ, կնպաստի տվյալ տարածաշրջանի զարգացմանը. այն կսկսի ապրել և շնչել։ Վանքի վերազարթոնքը հավելյալ ռեսուրս է հարակից գյուղերի զարգացման համար»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ հոգեւոր շատ կոթողներ են ԿԳՄՍ հոգածության տակ, սակայն Մայր Աթոռը դիմում է՝ դրանք իր ենթակայության տակ առնելու համար, բայց գործընթացը շատ ժամանակատար է, հնարավոր է վանքը չհասցնեն փրկել։

«Վանքի վերականգնման ծախեսրը դեռևս պետք է հաշվարկել։ Հիմնական քարերը պահպանված են, նախկին տարիներին անգամ վերականգնման նախագծեր են մշակվել։ Բացառիկ ժառանգություն ունի Խոսրովի արգելոցը, այստեղ է նաեւ Բայբուրդի եկեղեցական համալիրը եւ Հավուց Թառի վանքը, ուղղակի պետք է գումար ներդնել, եւ այս տարածաշրջանը կծաղկի»,- ընդգծեց եպիսկոպոսը։

Վանքում հոգեւորականներ չկան, հավատացյալները, չնայած ցանկությանը, հազվադեպ են այցելում։

«Մարդիկ մեծ կապվածություն ունեն վանքի հետ, սակայն այցելելիս երբեմն դժվարությունների են բախվում։ Ճանապարհը եւս լավ վիճակում չէ։ Մեր սրբությունն է Աղջոցը՝ եւ հոգեւոր, եւ մշակութային իմաստով։ Այն պետք է ուշադրության կենտրոնում լինի»,- նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

processed-2b9b42f4-a459-4b79-929b-ac6cabe2f94c_Mcyx2jzu.jpeg (130 KB)

processed-9f69ec62-1d5f-4b42-ab9d-eb2706bb48d4_fXMCIVt4.jpeg (120 KB)

processed-4162e8d3-fd59-41b3-b007-8bb2d00fc5ac_el4ozZ1q.jpeg (149 KB)

processed-7787c574-c843-4a67-bc91-4accdb7e4968_gZRiLA79.jpeg (85 KB)

processed-8725e6c4-c591-4592-8f7e-6da983192701_v2R6RNtU.jpeg (109 KB)