Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

«2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են». Խնապատի գյուղապետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցների հաջորդ օրն իսկ գյուղացիները շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հսկողության ներքո։ Այդ մասին 24News-ին ասաց Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանը՝ անդրադառնալով միջադեպին հաջորդող օրերի ընթացքում գյուղում տիրող իրադրությանը։ Շարմանյանն ասաց, որ ապրիլի 5-ին առանց խաղաղապահների ներկայության են աշխատել, իսկ հաջորդ օրը պայմանավորվել են նրանց հետ ու նրանց ներկայությամբ վերսկսել աշխատանքները։«Ադրբեջանցիները 2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են, որեւէ մեկին վնաս չի եղել»,- հավելեց նա։

Ըստ գյուղապետի՝ ադրբեջանական դիրքերը մշակելի հողերից տեղակայված են մոտ 200 մետր հեռավորության վրա. «160 հեկտար հող էլ ունենք, որ դիրքերին շատ մոտ են, չենք կարողանում մշակել»։ 

Գյուղում հիմնականում մշակվում են նուռ, արքայանարինջ (կարալյոկ), իսկ անցյալ տարվա բերքը գոհացուցիչ է եղել։ Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի փակման պայմաններում բնակչության ապրելակերպին, ապա Շարմանյանն ասաց.  «Ո՞նց պիտի ապրենք։ Մարդիկ գիշեր-ցերեկ մտածում են, թե ոնց ֆրուկտ ճարեն երեխաների համար»։

Ապրիլի 5-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նույն օրը ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին. «Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»։