Հայաստանյան կորոնավիրուսային սկանդալն ու ԱՊՀ առողջապահության նախարարների գագաթնաժողովը
Սանկտ-Պետերբուրգում օրեր առաջ անցկացվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված «Առողջ հասարակություն» ֆորումը, որին մասնակցել է 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում Հայաստանից։
Այս մասին բավականին մեծ հոդված է հրապարակել ռուսական Lenta.ru-ն։ Նաև միջոցառման շրջանակում առաջին անգամ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առողջապահության նախարարների գագաթնաժողովը։
Ֆորումի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Հանրային առողջապահության զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը, որոնք էլ եղել են ֆորումի առանցքային թեմաներից։
Ֆորումին մանսակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նշել, որ ներկայումս ոչ մի երկիր միայնակ ի վիճակի չէ լուծել առողջապահության հարցերը։ Այս տեսանկյունից՝ առողջապահության ազգային համակարգի զարգացումը հնարավոր է ԱՊՀ ու ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության միջոցով։
Հանրապետական «Ազգային առողջապահության ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, «Առողջ հասարակություն» ֆորումի շրջանակում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարբեր մակարդակներում բժշկական կադրերի պատրաստման և զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի «դասերը»։
Փորձագետը մատնանշել է Հայաստանի առողջապահական ազգային համակարգի խնդիրները՝ նշելով, որ Հայաստանում բժշկական մասնագետների հավատարմագրման համակարգում բարեփոխումների ընթացքում տեղի է ունեցել միջին օղակի բժշկական անձնակազմի լայնածավալ հեռացում․ հավատարմագրում չանցնելու և բավարար կրեդիտներ չստանալու պատճառով մասնագետները ստիպված են եղել թողնել աշխատանքը. նրանց պարտականությունները, համենայնդեպս ժամանակավորապես, դադարեցված են։ «Հավատարմագրման գործընթացի ընթացքում մենք հայտնաբերեցինք հսկայական քանակությամբ խնդիրներ, գուցե նաև 20 տարվա վաղեմության»,- նշել է Բազարչյանը։
Lenta.ru-ն նաև ընդգծել է, որ Հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով, «Բժշկական օգնության ու բնակչության սպասարկման» մասին օրենքում փոփոխություններ կատարելուց ու Հայաստանում բժշկական աշխատակիցների անընդհատ պրոֆեսիոնալ զարգացման կրեդիտային մոդելի ներդրումից հետո Հայաստանում աշխատող 40 հազար բուժաշխատողներից միայն 27 հազարն է ստացել պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվելու իրավունք։
Lenta.ru-ն նաև հավելել է, որ Հայաստանում նոր թափ է հավաքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսված միջոցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը՝ նշելով, որ մեղադրյալներից մեկը երկրի Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ «Առողջապհության ազգային ինտիտուտ»-ը Բազարչյանի ղեկավարությամբ, նույնպես ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ չարաշահումների վերաբերյալ սկանդալի ի հայտ գալուց հետո հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում կային տարբեր պնդումներ, որ Արսեն Թորոսյանը անմիջական կապ ունի չարաշահումների հետ։ Սակայն նա մինչև օրս որևէ կերպ ներգրավված չէ որպես մեղադրյալ, ավելին, հենց ինքն է տարակուսանք հայտնել, որ նրան նույնիսկ չեն էլ հրավիրել հարցաքնության. նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել իրավապահներին։
Lenta.ru-ի նյութ ամբողջությամբ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...