Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Իշխանությունները Հայաստանը դարձնում են երրորդ երկրների համար «հաշիվներ մաքրելու» հարթակ

Սյունիքում վերջին իրադարձությունները լրացուցիչ անգամ հաստատում են Հայաստանի այսօրվա իշխանությունների անօգնականությունը՝ իրացնել երկրի առաջ ծառացած ամենաառաջնային օրակարգը՝ պետության անվտանգության ապահովումը:

Ակնհայտ է, որ շարունակվում է Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությունը՝ փորձելով ապացուցել Հայաստանում և Արցախում նրա ներկայության անարդյունավետությունը: Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Արևելքի միջև «հաշիվներ մաքրելու» հերթական հարթակը: Միաժամանակ ակնհայտ է, որ այս պայմաններում նվազագույնի է հասցված նույն Հայաստանի և Հայաստանի անվտանգության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև Արցախի և արցախցիների անվտանգության ապահովումը, որի հիմնական նախապայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացումն է, ինչպես դա արվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Եվս մեկ անգամ հարցականի տակ է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով տեղակայված եվրոպական դիտորդական առաքելության արդյունավետությունը: Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ որևիցե գնահատականի բացակայությունն անվստահություն է հարուցում այդ առաքելության և նրա մանդատի նկատմամբ:

Կասկածելի է՝ արդյո՞ք եվրոպական դիտորդների տեղակայման վերաբերյալ հայաստանյան իշխանությունների համաձայնությունը (Ադրբեջանը մերժեց նրանց) և ՀՀ կառավարության կողմից ՀԱՊԿ նմանատիպ առաքելությունից հրաժարվելը այն օպտիմալ, գործուն և կանխարգելիչ գործիքն է, որը կնպաստի հրադադարի ռեժիմի պահպանմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մակարդակի թուլացմանը:

Ուշագրավ է Եվրամիության վերջին հայտարարությունը Սյունիքում հրադադարի խախտումների վերաբերյալ, որի հետևանքով զոհվեց 4 և վիրավորվե 6 հայ զինծառայող: Հերթական անգամ ԵՄ- խուսափեց տարբերակված մոտեցումից, այսինքն չնշեց ռեժիմի խախտման համար մեղավոր կողմին: Միաժամանակ ԵՄ-ն կոչ արեց կողմերին (Հայաստանին և Ադրբեջանին)՝ հարգել այն պայմանավորվածություններն ու պարտականությունները, որոնք, մասնավորապես ընդունվել են 2022թ. Պրահայում՝ հաշվի առնելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Սակայն եվրոպացիների հայտարարության մեջ ոչ մի ակնարկ չի արվում  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությամբ ընդունված պայմանավորվածություններին: ԵՄ հայտարարությունը ևս մի անգամ հաստատում է մեր տարածաշրջանում Եվրոպայի դոմինանտության, ռուսական ներկայության և ազդեցության չեզոքացման հավակնությունները: Սակայն, հարց է ծագում. ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում իրականացնել անվտանգության օրակարգը՝ դրա համար անհրաժեշտ ամբողջական գործիքակազմի բացակայության պայմաններում:

Սյունիքի վերջին դեպքերը, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձր աստիճանը միաժամանակ ցույց են տալիս, թե ինչքան մոտ ենք այլ՝ Իրանի հետ տարածաշրջանային հակամարտության բռնկմանը: Ակնհայտ է, որ հնարավոր հակամարտության մասնակիցների աշխարհագրությունը չի սահմանափակվի Իրանով և Ադրբեջանով: Թուրքիայի և Ադրբեջանի խորացող համագործակցությունը (մեկ ազդ՝ երկու պետություն սկզբունքով), ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմարդյունաբերական բարձր համագործակցությունը (ուղղված իրանի դեմ) ցույց են տալիս ռազմական կոնֆլիկտի դեպքում տարածաշրջանային մասշտաբներվերածվելու հավանականությունը: Հաշվի առնելով Սյունիքի և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա պետական սահմանների փոփոխման Իրանի համար անընդունելիությունը՝ մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանի այս հատվածում հենց հայկական Սյունիքի մարզը կարող է դառնալ  ռազմական կոնֆլիկտի թատերաբեմը:

Հայաստանի հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները պարտադրում են, որ Կառավարությունը առաջնահերթ ուշադրության արժանացնի պետական ամրություննրին՝ (անվտանգություն, պաշտպանություն, ենթակառուցվածքներ, հասարակական ամրություն և, իհարկե, պետական կառավարում): Սրանց ցածր, պայմանական մակարդակը կամ բացակայությունն այսօր մեր պետությունը վերածում են երրորդ երկրների համար «հաշիվներ մաքրելու» հարթակի:

 

Աղբյուրը՝ «Արարատյան ալյանս» ինստիտուտ