«Կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը՝ կանխելու նոր սև էջերը մեր երկրի պատմության մեջ». Սամվել Կարապետյան
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը։
«Սարսափելի խորհրդանշական է, որ հենց այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը բացահայտ խախտում է բոլոր պայմանավորվածությունները և կարմիր գծերը՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի 120.000 խաղաղ բնակիչների կյանքը։ Ողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանը վարում է հայ ժողովրդի բռնաճնշման ու էթնիկ ատելության քաղաքականություն»,- ասել է Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։
«Առաջին հերթին մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե կոնկրետ ինչ սխալներ են արվել այս տարիների ընթացքում, որոնք այսօր մեր երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։ Պետք է գիտակցել և ընդունել սեփական սխալները, ու չգնալ մեղադրանքների և քննադատության ճանապարհով։ Մենք ինքներս ենք առաջին հերթին մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր Հայրենիքի սահմաններին։
Կարապետյանը նաև նշում է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց ահմընդհանուր կոնսոլիդացման։
«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը՝ կանխելու նոր սև էջերը մեր երկրի պատմության մեջ»,- հավելում է Կարապետյանը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...