Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ են գործում գիշերային ակումբները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Оրեր առաջ միանգամից մի քանի ակումբ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում. ծեծկռտուք «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպք «Պոլիգրաֆ» ակումբում: Քանի որ փաստացի շատ գիշերային ակումբներ վերածվել են թմրամիջոցների շրջանառության և կավատության յուրօրինակ որջի, ուշագրավ է քաղաքացիների կողմից վերջին շրջանում պարբերաբար ահագնացող ահազանգերը, ի մասնավորի՝ նաև «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբից՝ աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված, հասկանալի է դառնում, որ այս ոլորտը շարունակում է կարոտ մնալ խորքային, համընդգրկուն կարգավորման:

 

Հատկապես անհասկանալի է, թե նույն ակումբը, օրենքի հետ բազմաթիվ խնդիրներ ունենալով, հենց քաղաքի սրտում ինչպես է շարունակում գործունեությունը։ Ակումբների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի ընդունումից հետո մի շարք համայնքների ավագանիների կողմից սահմանվեցին օբյեկտների տեղակայման պահանջներ: Մասնավորապես՝ Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշմամբ սահմանվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել որոշակի վայրերից (որոշման մեջ նշված է բավական պատկառելի ցուցակ) նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։ Սակայն, ըստ էության, շատ դեպքերում նորմերը չեն պահպանվում:

Օրինակ՝ մեր տեղեկություններով, Բաղրամյան պողոտայում գտնվող նույն «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբը խնդիրներ ունի լիցենզավորման հետ, ինչի համար նույնիսկ տուգանվել է ոչ մեկ անգամ, նաև չի պահպանված վերը նշված՝ հեռավորության դրույթը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ակումբը գործում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանու ներքո: Ի դեպ, բնակիչներից ստացել ենք ահազանգեր, որ այդ ակումբը աշխատել է նույնիսկ ապրիլի 24-ին: Մենք հետևողական ենք լինելու՝ պարզելու, թե ինչպես է Երևանի սրտում համապատասխան օրենսդրության ու նորմատիվ ակտերի խախտումներով գործում նման ակումբ, ինչպես նաև ներկայացնելու այդպիսի այլ «օբյեկտներ»: Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած նման ակումբների թիկունքին:

Ի վերջո, խնդիրը նույնիսկ միայն լիցենզիան չէ. հաշվի առնելով հատկապես գիշերային ակումբներին առնչվող պարբերական սկանդալները՝ կապված թմրանյութերի շրջանառության, մարմնավաճառության և այլնի հետ, պետք է նկատի ունենալ, որ «կռիշ» լինելով դրանց՝ պաշտոնյաները չափազանց մեծ վնաս են հասցնում հասարակությանը: Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե ինչու է իրավապահ համակարգի հանցավոր անփութության կամ գիտակցված հովանավորչության ներքո ծաղկում թմրամիջոցների և թեթևաբարո աղջիկների «առևտուրը», և ինչու օրենքի ուժով այդ որջերը արմատախիլ չեն արվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում