UCOM-ի աջակցությամբ կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան
«Յուքոմ» ընկերության աջակցությամբ մայիսի 6-7-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան։ Տարվա կրթական խոշորագույն իրադարձությանը մասնակցել է 4-16 տարեկան 600 աշակերտ Երևանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից, որոնք հնարավորություն էին ստացել ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն 6 տարի է՝ Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը:
«Ուրախ ենք ոչ միայն միջոցառման տեխնիկական աջակիցը հանդիսանալ` ապահովելով արագագործ ինտերնետ կապը, այլև շնորհավորում ենք 12-ամյա Արինա Աբելյանին Մարտունուց ու 8-ամյա Էդուարդ Փաշայանին Երևանից՝ սուպեր հաղթողների տիտղոսին և Ucom-ի հատուկ մրցանակներին արժանանալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան համախմբել է մի շարք պատվավոր հյուրերի՝ կրթական հաստատությունների ղեկավարների, առաջատար բիզնեսների ներկայացուցիչների, երգիչների, դերասանների ու արվեստագետների, որոնց ներկայությունը ոգևորել է մասնակիցներին:
Օլիմպիադան ամփոփվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր երեխաները հատուկ նվերներ են ստացել IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ նվերների են արժանացել Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից: Մրցույթից հետո երեխաները դիտել են շոու ծրագիր, մասնակցել խաղերի, վիկտորինաների, ֆլեշմոբերի, ռոբոտաշինության և արվեստի վարպետաց դասերի: Մասնակիցներին ուղեկցող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում գործել է ցուցահանդես:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...