«Կրթական ծրագիր է». «Իմ Քայլից» պարզաբանում են
Նախկինում ևս «ԶՊՄԿ» և «Իմ Քայլը» հիմնադրամները համագործակցել են, «ԶՊՄԿ»-ն ֆինանսավորել է «Իմ Քայլը» հիմնադրամի տարբեր ծրագրեր, գումարներ փոխանցել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը` արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։
« «Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամները 2023 թ.-ի ապրիլին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ջանքերով իրականացնել կրթական ծրագրեր: Դրա շրջանակում «ԶՊՄԿ» հիմնադրամը 50 մլն դրամ պետք է հատկացներ «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին, որն ուղղվելու էր արտերկրի առաջատար համալսարաններից (MIT, University of California և այլն) բարձրակարգ մասնագետների հրավիրմանը ծրագրի շրջանակում դասավանդելու և ուսանողների հետ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: 50 մլն դրամի փոխանցումը պետք է կատարվեր 3 փուլով, արդեկ իսկ իրականացվել է առաջին փուլի՝ 27 մլն դրամի փոխանցումը»,- լրատվամիջոցին հայտնել է Դավիթ Մկրտչյանը։
Արամ Բաբայան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...