Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

«Համախմբում» շարժումը անելու է հնարավոր ամենը` հայ ժողովրդի շահերի դեմ դավաճանությունը կանխելու ուղղությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումների արդյունքների հիման վրա մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարարել է, որ կողմերը համաձայնել են ճանաչել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմաններում․ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը բացահայտ ճանաչում է որպես Ադրբեջանի մաս` ապօրինաբար փորձելով հանդես գալ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անունից։
 
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությունը, սակայն, խարխլում է Հայաստանի Հանրապետության բուն սահմանադրաիրավական հիմքերը։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով ոտնահարում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Արցախի վերամիավորման մասին որոշման վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում ճանաչելը ոտնահարում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել է, մասնավորապես, Արցախի անկախության 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ամրագրվել բազմամյա պայքարով, Հայաստանի և Արցախի ժողովրդի բազմահազար զոհերով և վիթխարի զրկանքներով։
 
Վերջապես, այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խախտում է նաև ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը, որն անընդունելի է համարում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Ի հավելումն, միանձնյա կերպով այլ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Փաշինյանը բացահայտ վերազանցում է իր սահմանադրաիրավական լիազորությունները, փաստացի յուրացնում է պետական այլ մարմինների՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ Սահմանադրական դատարանի իրավասությունները, ինչը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի, փաստացի հիմք է նաև նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար։
Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք ՀՀ պետական պատկան կառույցներից՝ ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու հայ ժողովրդի հանդեպ կատարվող ծրագրված հանցագործությունը խափանելու ուղղությամբ։
 
Միաժամանակ կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակել պայքարը մեր հայրենիքի ազատության համար։ Արցախը, ինչպես նաև ՀՀ որևէ տարածք հնարավոր չէ հանձնել ինչ-որ մեկին, քանի դեռ կա թեկուզ և մեկ պայքարող հայ, առավել ևս՝ բազմահազար հայություն։ Փաշինյանի հանձնվողական օրակարգի դեմ պայքարի միջոցներից մեկն էլ «Ազատ Արցախ․ Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունն է, որը նախատեսում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարող ցանկացած հայտարարություն կամ գործողություն, և որի նպատակն է համախմբել պայքարի պատրաստ մեր բոլոր քաղաքացիներին և հասարակական միավորումներին։
 
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը անելու է հնարավոր ամենը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հակասահմանադրական հայտարարությունները քրեականացնելու գործընթացն առաջ տանելու և այդպիսով հայ ժողովրդի շահերի դեմ դավաճանությունը կանխելու ուղղությամբ։ Ուստի կոչ ենք անում հասարակական լայն շարժում սկսել` ի պաշտպանություն Արցախի ինքնորոշման իրավունքի, և կանխել նրա դավադիր հանձնումը հայ ժողովրդի թիկունքում։