Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է 100մլն դոլար ներդնել Հայաստանի նախագծերում
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) նախատեսում է 2023–2024թթ.–ին Հայաստանում 100մլն դոլարի չափով ֆինանսավորել մի շարք ենթակառուցվածքային նախագծեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Այս թեման քննարկվել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) տարեկան 46–րդ ժողովի շրջանակում։
«Նախորդ տարին բավականին լավն էր Հայաստանում ԵԶԲ–ի ծրագրերի առումով, և մենք ուզում ենք պահպանել նույն տեմպն այս տարի։ Տարեկան 100մլն դոլար Հայաստանի համար, սա այն թիվն է, որը մենք կարող ենք և ուզում ենք ներդնել ստանդարտ ռեժիմով», – հայ լրագրողներին ասաց ԵԶԲ նախագահի տեղակալ Դենիս Իլյինը Ալմաթիում անցկացվող կոնֆերանսի շրջանակում։
Միաժամանակ Իլյինը նշեց, որ Հայաստանում ԵԶԲ–ն, ըստ ավանդույթի, շեշտադրում է կատարել բանկերի հետ համագործակցության վրա, բայց իրավիճակը փոխվում է։ Այսպես, նրա խոսքով, նախորդ տարի 100մլն դոլարի ֆինանսավորումից միայն 5մլն դոլարն է ուղղվել բանկերի հետ նախագծերին, մնացածն ուղղվել է իրական հատվածին։
«Վերին Լարս» անցակետի արդիականացում
ԵԱՏՄ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը կարևորեց «Վարին Լարս» անցակետի արդիականացման և թողունակության ընդլայնման նախագիծը։
«Մենք հետաքրքրություն ենք ցուցաբերել այս նախագծում հնարավոր մասնակցության հարցում, բայց այստեղ անհրաժեշտ է ունենալ նախագծի նախաձեռնող (օպերատոր), որը կպատրաստի անհրաժեշտ ամբողջ փաստաթղթերը և տնտեսական մոդելը` ԵԱՏՄ–ի կողմից ֆինանսավորման համար։ Երբ գաղափարը կվերածվի նախագծի` մշակված տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, այդ ժամանակ դրա մասին կպատմենք», – ասաց Պոդգուզովը համաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Էներգետիկ նախագծեր
Ինչպես նշեց ԵԶԲ–ի փոխնախագահ Իլյինը, «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ դիտարկվում են էլեկտրացանցերի և Հրազդանի ՋԷԿ–ի արդիականացման նախագծերը։
Ձեռնպահ մնալով մանրամասներից` Իլյինը նշեց, որ ավելի մանրամասն տեղեկատվությունը պատրաստ կլինի ամռանը։
«Հուսով եմ, որ հունիսին մենք արդեն կստորագրենք, կոմերցիոն պայմանների քննարկումը դեռ շարունակվում է», – ասաց ԵԶԲ–ի փոխնախագահը։
Երևանի մետրոպոլիտեն
Իլյինը նաև հաստատեց, որ Բանկը հետաքրքրված է մասնակցել Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։
«Սա շատ կարևոր նախագիծ է։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրամաշնորհի տեսքով, ֆինանսավորել հետազոտական ասպեկտները և նախագծային փաստաթղթերի մշակումը։ Մեր Բանկը չի կարող աշխատել խոսակցությունների մակարդակում, անհրաժեշտ են կոնկրետ փաստաթղթեր և ֆինանսական մոդել», – պարզաբանեց Իլյինը։
Նա նշեց, որ կա հետաքրքրություն Հայաստանի իշխանությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Դիտարկվում են մի քանի սցենարներ։ Օրինակ, երկու նոր կայարանների կառուցում, պարկի թարմացում և ավելի արմատական սցենար` ողջ ենթակառուցվածքի կապիտալ վերանորոգմամբ։ Կարևոր է մետրոյի ընթացիկ ենթակառուցվածքը համապատասխանեցնել անվտանգության ժամանակակից չափորոշիչներին և շահագործման պայմաններին», – ընդգծեց Իլյինը։
Այլ նախագծեր
Իլյինն ավելացրեց, որ ԵԶԲ–ն դիտարկում է նաև քաղաքի զարգացման վերաբերյալ մի քանի նախագծեր և երկու նախագիծ էներգետիկ ոլորտում (որոնք կապված չեն «Տաշիր» ԸԽ–ի հետ)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԶԲ–ն հետաքրքրված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմինատի (ԶՊՄԿ) արդիականացմամբ։
«Նախորդ տարին ԶՊՄԿ–ի մոտ վատը չէր, և կոմբինատի ղեկավարությունը վերանայել է իր ծրագրերը` որոշելով ժամանակավորապես հետաձգել արտաքին ֆինանսավորման հարցերը», – տեղեկացրեց Իլյինն` ավելացնելով, որ ԶՊՄԿ–ի հետ պահպանվում են մշտական աշխատանքային կապերը։
ԵԶԲ–ի նախորդ տարվա նախագծերը Հայաստանում
2022թ.–ին ԵԶԲ–ն Հայաստանի մասով ստորագրել է 100մլն դոլարի նախագծեր։ Խոսքը, մասնավորապես, 1000ՄՎտ («Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագիծ` մոտ 37մլն դոլար արժեքով) ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման, էներգահաշվիչ սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի արդիականացման («Տաշիր գրուպ» ԸԽ–ի նախագիծ` 30մլն դոլար արժեքով), մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ֆերմայի կառուցման մասին է («Երեմյան Ֆարմ» ԸԽ–ի նախագիծ` 25մլն դոլար արժեքով)։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...