Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ)

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության գոհարներից Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը, որ հարուստ է բացառիկ պատկերաքանդակներով՝ Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատին Ահեղ Դատաստանի և հարավային պատին Դանիելի քանդակներով, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների հարթաքանդակներով, փլուզման եզրին է։ Աղջոց վանքում են պահպանվել կարևորագույն մասունքներ՝ Ս. Ստեփանոս քահանայի Աջը և Ս. Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակես Ա Կաթողիկոսի Աջը։ Վանքը ժամանակին եղել է նաև գրչության կենտրոն։

Խոսրովի Արգելոցի բաձրավանդակին՝ բնակավայրերից հեռու, ճանապարհների բացակայությամբ էլ խոնարհված վանքը հարյուրավոր ուխտավորների համար սրբազան աղոթատեղի է։ Ուխտավորները վանք գնում են զավակների հետ, որ չլինի հանկարծ որևէ սերունդ մոռանա միջնադարյան Հայաստանի կարևորագույն վանքերից մեկի մասին։ Աղջոց վանքի զորության մասին պատմող վկայությունների պակաս չկա, բայց վանքի հանդեպ հոգատարության պակասն ակնհայտ է։

 

ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հավաստմամբ թեմը պատրաստ է աջակցել համայնքին, նախարարությանը՝ օր առաջ վանքի վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի հավաստմամբ վանքի վերականգնման նախագիծը կա. պետական աջակցություն, կամք և ցանկություն է պետք կարևոր գործը կյանքի կոչելու համար։

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է, որ վանքի վերականգնումը պետք է սկսել հնագիտական աշխատանքներից։ Վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանը հորդորում է օր առաջ գործի անցնել, քանի որ վանքի բացառիկ հարստություն համարվող պատկերաքանդակները ցանկացած փոքրիկ ցնցումից կարող են անդառնալիորեն վնասվել։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ վանքը բնակավայրերից հեռու է, շինությունների քարերը տեղում են՝ այդպիսով հեշտանում է կառույցների վերականգնումը։ Պատմաբանը լիահույս է, որ ճանապարհներ կկառուցվեն, վանական համալիրը զբոսաշրջային վայր կդառնա։

«Խոնարհված ուխտավայրը» ֆիլմը ներկայացնում է Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքի բացառիկության և վանքի վերականգնման կարևորության մասին։